Ներքին 7 ամիս առաջ - 18:17 30-01-2026

Բոսնիա և Հերցեգովինայի արտակարգ և լիազոր դեսպանը իր հավատարմագրերն է հանձնել Վահագն Խաչատուրյանին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Բոսնիա և Հերցեգովինայի արտակարգ և լիազոր դեսպան Իվան Օրլիչը։

Այս մասին հայտնել են նախագահի աշխատակազմից:

Շնորհավորելով նորանշանակ դեսպանին պաշտոնը ստանձնելու առթիվ՝ նախագահ Խաչատուրյանը նշել է, որ երկու երկրների միջև առկա է համագործակցության զգալի, սակայն դեռևս լիովին չիրացված ներուժ։ Նախագահը հույս է հայտնել, որ դեսպանի գործունեության ընթացքում հնարավոր կլինի նոր մակարդակի հասցնել երկկողմ հարաբերությունները՝ ընդգծելով, որ փոխադարձ պատրաստակամության և հետևողական աշխատանքի պարագայում երկրներն ունեն հարաբերությունների զարգացման լայն հնարավորություններ և բազմաթիվ անելիքներ։

Իվան Օրլիչը շնորհակալություն է հայտնել նախագահին ջերմ խոսքերի և ընդունելության համար՝ ընդգծելով իր և իր երկրի բարձր գնահատանքը Հայաստանի նկատմամբ։ Դեսպանը նշել է, որ Երևանից իր առաջին տպավորությունները շատ դրական են՝ հավելելով, որ երկու ժողովուրդներն ու քաղաքները բազմաթիվ նմանություններ ունեն։

Հանդիպման ընթացքում դրականորեն ընդգծվել է նաև միջազգային տարբեր հարթակներում Հայաստանի և Բոսնիա և Հերցեգովինայի արդյունավետ համագործակցությունը։ Անդրադարձ է կատարվել երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարներին, ինչի շրջանակում նշվել է, որ առկա է համագործակցության մեծ ներուժ կրթության, բարձր տեխնոլոգիաների, տուրիզմի, ինչպես նաև այլ ոլորտներում։

Կողմերը կարևորել են փոխայցելությունների ակտիվացումը՝ հատուկ ընդգծելով խորհրդարանական դիվանագիտությանը նոր ազդակ հաղորդելու անհրաժեշտությունը՝ որպես միջպետական հարաբերությունների խորացման արդյունավետ միջոց։

Միաժամանակ անդրադարձ է կատարվել մուտքի արտոնագրերի ռեժիմի դյուրինացման անհրաժեշտությանը՝ նշելով, որ ուղիղ ավիաթռիչքների ներդրման պարագայում դա կնպաստի երկու երկրների քաղաքացիների միջև շփումների ընդլայնմանը, միմյանց ավելի լավ ճանաչելուն, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտների բացահայտմանը, այդ թվում՝ գործարար միջավայրում կապերի և համագործակցության ակտիվացմանը։

Ամենից շատ դիտված

15:01 Ողբերգություն է, մեծատառով մարդ էր, ո՞նց կարող էր նման բան պատահել. հարևանները՝ սպանված բժշկի մասին
16:34 Հակակոռուպցիոն կոմիտեն ձերբակալել է փաստաբանի և ԴԱՀԿ նախկին աշխատակցի
12:46 Ռոբերտ Քոչարյանը մենախցում է՝ սրտաբանի հսկողության տակ․ փաստաբան
18:00 Ռուսական բազան դուրս հրավիրել չեն ուզում. փող են ուզում
09:24 Սեպտեմբերի 15–ից 25–ը կդադարեցվի Հայաստան բնական գազի մատակարարումը. «Գազպրոմ Արմենիա»
15:45 Ծավ գյուղում խմելու ջրի մեջ սնդիկ է հայտնաբերվել. Սյունիքում պաշտոնյաները հեռախոսներն անջատել են
21:06 Էլիտայի համար իշխանությունը Երևանում ավելի կարևոր է եղել, քան ազգային խնդիրների կարգավորումը. Հմայակ Հովհաննիսյան
11:26 Սեփական պատմության ուրացումը չի կարող բերել խաղաղության. պահանջում եմ ՀՀ-ից որևէ մակարդակով արձագանք
09:43 Գերմանիան Հայաստան է ուղարկել արտաքսվածներ տեղափոխող հերթական ինքնաթիռը
11:59 Ի պաշտոնե դիրքորոշում հնչեցրե՛ք, լռությունը խայտառակություն է. Գրիգորյանը՝ Ռուբինյանին