Ներքին 9 ամիս առաջ - 19:26 28-01-2026

ԵՄ-ն հավանություն է տվել Հայաստանին 20 մլն եվրոյի աջակցություն տրամադրելուն

Եվրամիության անդամ 27 երկրները, այդ թվում՝ Հունգարիան հավանություն են տվել Եվրամիության խաղաղության հիմնադրամից Հայաստանին 20 միլիոն եվրոյի աջակցության տրամադրմանը։

Որոշումն ընդունվել է այսօր ԵՄ խորհրդի նիստում, Բրյուսելից փոխանցում են «Ազատության» աղբյուրները։

Հայաստանը հիմնադրամից օժանդակություն ստանալու հայտ էր ներկայացրել անցած տարի, սակայն Բուդապեշտն այն արգելափակել էր։ Երկրի արտգործնախարար Պետեր Սիյարտոն հայտարարել էր, թե Հունգարիան դեմ չէ, որ Հայաստանը աջակցություն ստանա, պայմանով, որ նույնչափ օգնություն նաև Ադրբեջանին տրամադրվի։ Դիվանագիտական հանդիպումներից ու կուլիսային բանակցություններից հետո, սակայն, Հունգարիան փոխել է դիրքորոշումը։

Հայաստանը երկրորդ անգամն է աջակցություն ստանում եվրոպական հիմնադրամից։

Առաջինը տրամադրվել էր 2024 թվականի հուլիսին՝ 10 միլիոն եվրո՝ դաշտային մոդուլային ճամբար ստեղծելու համար, որը ներառում էր նաև մեկ բժշկական օգնության ամբուլատորիա, ինչպես նաև համապատասխան ծառայություններ ու կարողություններ։ Այս անգամ գումարը կրկնապատկվել է, որպես առաջնային ուղղություն նշվել է Հայաստանի զինված ուժերի և պաշտպանական կարողությունների ամրապնդումը՝ լոգիստիկայի և բժշկական սարքավորումների, անհրաժեշտ տեխնիկական ուսուցում տրամադրելու միջոցով։ Գումարը նախատեսված է առաջիկա 35 ամիսների համար։

Եվրամիության Խաղաղության հիմնադրամը ստեղծվել է 2021 թվականին՝ աշխարհում հակամարտությունները կանխելու և կարիքավոր երկրներին ոչ մահաբեր զինատեսակներ մատակարարելու համար:

Ամենից շատ դիտված

23:40 Արսեն Սաֆարյանի դուստրն ամուսնու հետ մեղրամիսն անցկացնում է Բալիում
13:09 Երեկ մահացած զինծառայողը Սևան քաղաքից էր․ հուլիսին զորացրվելու էր
09:00 Ամասիայի ՔՊ-ացած համայնքապետի ամուսինը «խոշոր ֆեոդալ» է
09:04 Դանակահարություն՝ Երևանում. 15-ամյա երեք տղա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է ԲԿ
23:06 Հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայողի դին՝ հրազենային վնասվածքով. ՊՆ
15:18 Դեռ որքա՞ն պետք է շարունակվեն այս ողբերգությունները, հեռացեք՝ չեք կարողանում. Լիլիթ Գալստյան
00:02 «Էս ա վիճակը»․ Երևանի կանգառներում քաղաքացիները ժամերով սպասում են ավտոբուսներին
12:50 Մահացածների կուտակային կենսաթոշակային գումարները փոխանցվում են պետբյուջե․ ժառանգները տեղյակ չեն. Հետք
23:23 Ֆրանսիայում դպրոցականների բողոքի շարժումը կարող է նոր թափ ստանալ
14:19 ԱՄՆ-ում բոտոքսի ամենամեծ խարդախության սխեման է բացահայտվել․ պարագլուխը Գլենդելից բժիշկ Վիոլետտա Մայիլյանն է