Ներքին 7 ամիս առաջ - 18:42 28-01-2026

Կայացել է Հայաստան-Քուվեյթ առաջին գործարար համաժողովը

Հունվարի 26-ին Քուվեյթի Պետության Առևտրի և արդյունաբերության պալատում կայացել է Հայաստան–Քուվեյթ առաջին գործարար համաժողովը, որը կազմակերպվել էր Քուվեյթի Պետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանության նախաձեռնությամբ։

Հայկական պատվիրակությունը գլխավորում էր ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը։

Քուվեյթյան կողմը ներկայացնում էր Քուվեյթի Առևտրի և արդյունաբերության պալատի (KCCI) գլխավոր տնօրենի տեղակալ Ֆիրաս Ալ-Օուդան, ով վերահաստատել է Պալատի պատրաստակամությունը՝ աջակցելու Հայաստանի և Քուվեյթի միջև գործարար կապերի ամրապնդմանն ու ներդրումային համագործակցության ընդլայնմանը։

Պատվիրակության կազմում ընդգրկված էր նաև Enterprise Armenia հիմնադրամի գործադիր գլխավոր տնօրեն Գոհար Աբաջյանը, որը ներկայացրել է ներդրումների աջակցման գործող գործիքակազմը։

Համաժողովը համախմբել էր Հայաստանի և Քուվեյթի գործարար համայնքների ներկայացուցիչներին՝ հանդիսանալով արդյունավետ հարթակ երկկողմ համագործակցության խորացման և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ներդրումային հնարավորությունների քննարկման համար։ Քննարկումների ընթացքում առանձնահատուկ ուշադրություն է դարձվել Հայաստանի տեխնոլոգիական էկոհամակարգին, ինչպես նաև տեխնոլոգիական ոլորտում համագործակցության և համատեղ ներդրումային ծրագրերի զարգացման հեռանկարներին։

Հայաստան–Քուվեյթ գործարար համաժողովի շրջանակում տեղի է ունեցել նաև քաղաքավարական հանդիպում ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալի և Քուվեյթի Հաղորդակցության և տեղեկատվական տեխնոլոգիաների կարգավորող մարմնի (CITRA) ղեկավարության միջև։ Քուվեյթի հեռահաղորդակցության և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտների անկախ կարգավորող մարմինը ներկայացնում էին CITRA-ի նախագահը և գործադիր տնօրենը՝ դոկտոր Խալեդ Մուհամմադ Աբդուլլահ Ալ-Զամելը։

Քննարկումների ընթացքում կողմերը ներկայացրել են իրենց գործունեության հիմնական ուղղությունները, անդրադարձել ռազմավարական առաջնահերթություններին և քննարկել ապագա համագործակցության հնարավոր ուղիները՝ տեխնոլոգիական կարգավորման, նորարարության և թվային զարգացման ոլորտներում։

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը հանդիսանում է Հայաստան–Քուվեյթ միջկառավարական համատեղ հանձնաժողովի հայկական կողմի համանախագահողը։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում