Ներքին 9 ամիս առաջ - 16:49 28-01-2026

Ընտրություններին ընդառաջ հիբրիդային հարձակումները սրվելու են. Միրզոյան

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նստաշրջանի ընթացքում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը պատասխանել է Ռումինիայի պատվիրակի՝ Ռուսաստանի կողմից ընտրություններին ընդառաջ «հիբրիդային հարձակումներին» վերաբերող հարցին։

«Անշուշտ, մենք ենթադրում ենք, որ հիբրիդային հարձակումները շարունակաբար էլ ավելի կսրվեն՝ մինչ մենք մոտենում ենք ընտրություններին, որոնք տեղի կունենան հունիսի սկզբին։ Միևնույն ժամանակ, մենք իմունիտետ ենք ձևավորել՝ պաշտպանվելու կարողություն։

Բարի լուրը այն է, որ մենք ապրել ենք այս միջավայրում, որտեղ եղել են հիբրիդային սպառնալիքներ, վերջին 4-5 տարիների ընթացքում մենք ականատես ենք եղել և գոյատևել էինք, առերեսվել էինք բռնի ցույցերի հետ, հիբրիդային հարձակումների այլ դրսևորումների ևս, այսինքն, մենք ապրում ենք հենց այս իրավիճակում։

Կեղծ տեղեկատվությունը, տեղեկատվության մանիպուլյացիան մեր առօրյա կենցաղավորության մի մասն է կազմում, և կարծում եմ, որ շատ այլ երկրներում ևս։

Ի՞նչ կարող է անել այս հեղինակավոր մարմինը. Հայաստանի կողքին կանգնել, Հայաստանի ժողովրդավարության կողքին կանգնել, արտահայտել ձեր պատրաստակամությունը, թե՛ բանավոր, թե՛ հանրային ձեր հայտարարություններով ցույց տալով ձեր աջակցությունը Հայաստանի ժողովրդավարությանը»,-ասել է Միրզոյանը։

Արարատ Միրզոյանը հիբրիդային հարձակումների ռիսկերին անդրադարձել էր նաև իր ելույթում, նշելով՝ «Ազատության թշնամիները քնած չեն, մենք պետք է ընդունենք, որ նրանք կարող են շատ ստեղծագործ լինել, նրանք պատրաստ են միլիոնավոր դոլարներ ներդնել քարոզչական մեքենաների և միջամտության անօրինական սխեմաների մեջ»:

Ամենից շատ դիտված

23:40 Արսեն Սաֆարյանի դուստրն ամուսնու հետ մեղրամիսն անցկացնում է Բալիում
13:09 Երեկ մահացած զինծառայողը Սևան քաղաքից էր․ հուլիսին զորացրվելու էր
09:00 Ամասիայի ՔՊ-ացած համայնքապետի ամուսինը «խոշոր ֆեոդալ» է
09:04 Դանակահարություն՝ Երևանում. 15-ամյա երեք տղա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է ԲԿ
23:06 Հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայողի դին՝ հրազենային վնասվածքով. ՊՆ
15:18 Դեռ որքա՞ն պետք է շարունակվեն այս ողբերգությունները, հեռացեք՝ չեք կարողանում. Լիլիթ Գալստյան
00:02 «Էս ա վիճակը»․ Երևանի կանգառներում քաղաքացիները ժամերով սպասում են ավտոբուսներին
12:50 Մահացածների կուտակային կենսաթոշակային գումարները փոխանցվում են պետբյուջե․ ժառանգները տեղյակ չեն. Հետք
23:23 Ֆրանսիայում դպրոցականների բողոքի շարժումը կարող է նոր թափ ստանալ
14:19 ԱՄՆ-ում բոտոքսի ամենամեծ խարդախության սխեման է բացահայտվել․ պարագլուխը Գլենդելից բժիշկ Վիոլետտա Մայիլյանն է