Ներքին Միտք 9 ամիս առաջ - 21:41 27-01-2026

Սրանց ձեռամբ ոչ մի հիշատակի օր, ոչ մի հարգանքի տուրք ինձ համար արժեք չունի․ զոհվածի մայր

Արցախի հերոս Դավիթ Առուշանյանի մայրը՝ Լիդա Առուշանյանը, գրում է․

«Իշխանական լրատվամիջոցներով, ֆեյքերով, իրական դեմքերով զոհվածների մայրերին ու հայրերին հայհոյելուց, «ծախված» անվանելուց, բանտեր նետելուց ու բանտում խոշտանգելուց չէին հիշում, որ հայրենիքի համար զոհվածների հիշատակ հարգել կա, ու մեկ էլ 6 տարի անց հիշեցի, կոստյումը հագան, ծաղիկը վերցրեցին, լուրջ ու խորիմաստ (բայց իրականում դատարկ) դեմքով գնացին, սկսեցին աջ ու ձախ խոնարհվել, ծաղիկներ շարել։

ԿԱՊԻԿՆԵՐ, ՁԵՌՆԱԾՈՒ ԽԱՄԱՃԻԿՆԵՐ, ձեր «հարգանքի տուրքը» կգնաք նիկոլի հոր գերեզմանին կանեք, որ էտ վիժվածքին ցռթել ա, դա էլ ձեզ փողատեր է սարքել։ Մեր տղերքի հետ ի՞նչ գործ ունեք։

Մեր տղերքի գլուխը դուք էլ կերել եք ձեր հրամաններով, ձեր փնթի կառավարմամբ, հիմա էլ եկել, լուրջ դեմքով հարգանքի տուրք եք մատուցո՞ւմ։ Անբարոյական թերմացքներ։

Սրանց ձեռամբ ոչ մի հիշատակի օր, ոչ մի հիշատակի նախաձեռնություն, ոչ մի հարգանքի տուրք ինձ համար արժեք չունի։ Կմաքրվեն, իզով-թոզով կվերանան այս երկրից, նոր կմտածեմ այս օրերը համարե՞մ հարգանքի տուրքի օր, թե ոչ։

Թե չէ մեր տղերքին հարգանքի տուրք մատուցելու նախագծի հեղինակը որ Նազարյան Գեղամն ու թուրք Քըլըչի սիրելի Ռուբինյան Ռուբենը լինեն, ասա մենք գնանք մեռնենք էլի»։

Ամենից շատ դիտված

23:40 Արսեն Սաֆարյանի դուստրն ամուսնու հետ մեղրամիսն անցկացնում է Բալիում
13:09 Երեկ մահացած զինծառայողը Սևան քաղաքից էր․ հուլիսին զորացրվելու էր
09:00 Ամասիայի ՔՊ-ացած համայնքապետի ամուսինը «խոշոր ֆեոդալ» է
09:04 Դանակահարություն՝ Երևանում. 15-ամյա երեք տղա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է ԲԿ
15:18 Դեռ որքա՞ն պետք է շարունակվեն այս ողբերգությունները, հեռացեք՝ չեք կարողանում. Լիլիթ Գալստյան
12:50 Մահացածների կուտակային կենսաթոշակային գումարները փոխանցվում են պետբյուջե․ ժառանգները տեղյակ չեն. Հետք
00:02 «Էս ա վիճակը»․ Երևանի կանգառներում քաղաքացիները ժամերով սպասում են ավտոբուսներին
14:19 ԱՄՆ-ում բոտոքսի ամենամեծ խարդախության սխեման է բացահայտվել․ պարագլուխը Գլենդելից բժիշկ Վիոլետտա Մայիլյանն է
12:19 Իսրայելը Իրանից հետո պատրաստվում է հարվածել Թուրքիային և Սաուդյան Արաբիային. Ռեզայի
10:03 Թե ինչպես մի հարգելի ուսուցիչ ինձ շատ կարևոր դաս տվեց, շնորհակալ եմ. Նիկոլ Փաշինյան