Նրանց կարծիքով 8 ամիս առաջ - 18:00 26-01-2026

Ձնամաքրման աշխատանքները բավարար չեն․ Ավինյանն ասում ա՝ ով կհավատա՝ հավատա․ հարցում

Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ հաշվի առնելով եկած ձյան ծավալները, քաղաքապետարանի իրականացրած ձնամաքրման աշխատանքները համարել է բավարար։

«Լավ համարել չենք կարող, որովհետև ունեցել ենք կոնկրետ օրեր խնդիրներ, բայց բավարար կարելի է համարել, որովհետև մեր ճանապարհները ինտենսիվ 24-36 ժամ ձյուն գալուց հետո ամբողջությամբ անցանելի են եղել, խնդիրները ամողջությամբ վերացված են եղել: Հիմա պետք է աշխատենք, որ այդ ժամանակը կրճատենք, նույնիսկ եթե ձյունը գալիս է ցերեկային ժամերին՝ մենք պետք է կարողանանք այնպես անել, որ միջինացված ժամանակը էականորեն նվազի»,- նշել է նա:

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «Համաձա՞յն եք Տիգրան Ավինյանի հետ, որ քաղաքապետարանը բավարար ձնամաքրման աշխատանքներ է կատարել»։

Հարցվածների մեծ մասը նշեց, որ այդ ձնամաքրման աշխատանքները բավարար չեն, որոշներն էլ այդ աշխատանքները նորմալ որակեցին։

«Բավարար չի, դժգոհ ենք։ Երևի ասում ա, որ տենա, ով հավատա՝ հավատա, ով չէ՝ չէ»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։

Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ դժգոհ է։

«Չէ, վրայով քայլել հնարավոր չի։ Գոնե աղ ու ավազ անեն, էս մի քիչ տեղն ա, որ մաքուր ա, մնացած տեղերն ահավոր ծանր վիճակ ա։ Քայլում եք, տեսնում եք, ոչ մի նորմալ բավարար բան չկա, դժգոհ ենք»,- նշեց նա։

Քաղաքացիներից մեկի կարծիքով էլ՝ ոչ մի աշխատանք չի իրականացվել։

«Ոչ մի աշխատանք չի կատարվել, ընդհանուր առմամբ։ Ամեն ինչից ենք դժգոհ, էն Նիկոլ ոչնչից սկսած էդ Ազգային ժողով ա, ընդդիմություն ա։ Մեզ նոր կառավարություն ա պետք»,- ասաց նա։

«Նորմալ ա, ինչ ասեմ»,- պատասխանեց մեկ այլ հարցված։

Մանրամաասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
16:38 Հոկտեմբերի 19-30-ը թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսները
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան