Ներքին 9 ամիս առաջ - 21:57 21-01-2026

Արթիկի տոնածառը ընկերական նվե՞ր էր, թե՞ համայնքային գնում․ ինչի՞ վրա է ծախսվել 10 մլն 885.000 դրամը

Արթիկի գլխավոր տոնածառի շուրջ հնչեցված պաշտոնական հայտարարությունները չեն համընկնում փաստաթղթային տվյալների հետ։

Մինչ համայնքի ղեկավար Անան Ոսկանյանի կողմից նշվում է, որ տոնածառը տրամադրվել է որպես ընկերական նվեր, Oragir.News-ի տրամադրության տակ եղած փաստաթղթերը վկայում են, որ տոնածառը ձեռք է բերվել վճարովի հիմունքներով։







Դեկտեմբերի 17-ին Արթիկի գլխավոր տոնածառի լույսերի վառման արարողության ժամանակ համայնքապետ Անան Ոսկանյանը «ՑԱՅԳ» ՀԸ-ը տված հարցազրույցում ասել է․ «Այս տարի, ի տարբերություն մնացած տարիների, առաջին անգամն է, որ Արթիկը նոր տոնածառով է տոնում Նոր տարին։ 15 մետր տոնածառը մեզ տրամադրել է իմ լավ ընկեր Կնյազ Խաչատրյանը, որի համար շնորհակալ ենք իմ ընկերոջից»։

Ըստ պայմանագրի՝ Արթիկի համայնքապետարանը «Քրիստմաս Մարկետ» ՍՊԸ-ի հետ կնքել է պայմանագիր՝ 10 մլն 885.000 դրամ արժողությամբ (ֆոտոշարքով կներկայացնենք պայմանագիրը)։

Նշենք, որ «Քրիստմաս Մարկետ» ՍՊԸ-ն գրանցվել է 2025 թ. (30.09.25 թ.), իսկ ՍՊԸ-ի տնօրեն Արամ Կարապետյանը Արթիկի ՔՊ-ական ավագանու անդամ Տիգրան Բաղդասարյանի ընկերն է։ Ի դեպ մասնագիտությամբ բժիշկ է։

Ուշագրավ է, որ պայմանագրում նշված է, թե տվյալ ՍՊԸ-ն իրականացրել է լուսավորության տեղադրումը, մինչդեռ լուսավորությունը անցյալ տարվանն է, և այն տեղադրել է Արթիկի համայնքապետարանի ՀՈԱԿ-ներից մեկը, որի ղեկավարը Ցոլակ Հովհաննիսյանն է։

Oragir.News-ը Արթիկի գլխավոր տոնածառի և 10 մլն 885.000 դրամ ծախսերի վերաբերյալ փորձեց պարզաբանում ստանալ համայնքապետարանից։

Համայնքապետ Անան Ոսկանյանի օգնական Սևակ Պետոյանը առաջարկեց, որպեսզի մեր հարցադրումները գրավոր ձևակերպենք, և համապատասխան ստորաբաժանումները կպատասխանեն հարցերին։ Մենք արդեն ուղարկել ենք գրավոր հարցում, որի պատասխանը ստանալուն պես այն ևս կհրապարակենք։

Oragir.News-ը իր ուշադրության կենտրոնում է պահելու Արթիկի համայնքապետարանի կողմից հայտարարված մրցույթներն ու գնումների գործընթացը։

Շարունակելի…

Ֆոտոշարք

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին