Ներքին Տեսանյութ 9 ամիս առաջ - 20:14 21-01-2026

Ամբողջ ԱԱԾ-ն զբաղեցրել եք եկեղեցու դեմ պայքարով. ի՞նչ գործ ունի քրեական ոստիկանը եպիսկոպոսին ուղեկցելու գործում

Միքայել Մինասյանի դեմ անձնական բնույթի հոդվածներ չգրելու համար «Հայփոստը» պայմանագիր է կնքել «Հայկական ժամանակ»-ի հետ՝ «բեզվազվռատ» թերթը ընդունել:

Այս մասին ԱԺ – Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց ընդդիմադիր պատգամավոր Գեղամ Մանուկյանը:

«Բայց լավ ա անում Նիկոլ Փաշինյանը, էն բոլոր նախկին պաշտոնյաները, որ ժամանակին իրանց դեմ չգրելու համար խելոք-խելոք համաձայնվել են Նիկոլ Փաշինյանի հետ ու էսօր ձեն չեն հանում հազար տեսակ պատճառով, դրա համար էլ սենց կարողանում ա ծրարներից խոսա»,- նշեց նա:

Հարց ուղղելով ՆԳ նախարարին ու Նիկոլ Փաշինյանին՝ նա ասաց, որ հարցում է ուղարկել ՆԳ նախարարություն, հարցրել, թե քրեական բարձրաստիճան ոստիկանները ինչ գործ ունեն եպիսկոպոսներին ուղեկցելու գործում, ըստ նրա՝ ամբողջ երկրով տեռոր են անում, ինչքան էլ սիրուն խոսեն, ամբողջ ԱԱԾ-ն զբաղեցրել են եկեղեցու դեմ պայքարով:

Մանրամասները՝ տեսանյութում:

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին