Մամուլ 6 ամիս առաջ - 08:37 20-01-2026

Հ1-ի «մասսովկան» տարիներով չի վճարվում․ Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է․ Հանրային հեռուստաընկերությունը ձգձգում է քաղաքական, երաժշտական, շոու եւ այլ ծրագրերի «մասսովկայի» մասնակցող հանդիսատեսի վարձատրությունը` «էսօր կտանք, վաղը կտանք»։ Հանդիսատեսը հիմնականում թոշակառու կանայք են, որոնց խոստացված գումարն ինչքան էլ չնչին` «մատից մի փուշ կհանի»: Բայց այլեւս չեն հավատում դատարկ խոստումներին։ Մեզ ասացին, որ տարիներով կուտակված պարտքեր կան։ Հեռուստաընկերությունը ոմանց պարտք է 2023-ից սկսած։ Տարեց կանայք խոստացված գումարները ստանալու պահանջով դիմել են ծրագրերի համակարգողին, բայց պատասխան չեն ստացել։ «Ժամերով տաղավարում նստելն ու հաղորդման ձայնագրությանը մասնակցելը չափազանց հոգնեցնող ու ձանձրալի է․ բարձր ձայներ, աղմուկ, լուսարձակներ․․. Մենք այն տարիքում չենք, որ դիմանանք դրան, մեզ այդ ռիսկին մղողը փողն է, որ խոստացել են ու չեն տալիս»,- ասաց կանանցից մեկը։

Ձանձրալի են հատկապես քաղաքական հաղորդումները, որոնց բովանդակությունը երբեմն իրենք դժվար են ընկալում։ «Մեր ներկայությունն ուղղակի ծափեր ապահովելու համար է։ Երաժշտական հաղորդումները՝ դեռ ոչինչ․ գոնե երգ ու երաժշտություն է, թեեւ էլի հեշտ չէ ժամերով նստել նայելը, թե ոնց են հաղորդումը ձայնագրում»։ Ամենաէժանը Պետրոս Ղազարյանի «Մեծ բանավեճ» հաղորդման հանդիսատեսի վճարն է. 1 հաղորդման մասնակցելու համար` 1600 դրամ։ Մի փոքր ավելի՝ 2 հազար դրամ արժե «Երգ երգոցին» մասնակցելը։ Ամենաթանկը կինոնկարների «մասսովկաներն» են՝ 5 հազար դրամ, որին քչերն են մասնակցում։ Հանրայինը «հանդիսատեսի» հետ պայմանագիր չի կնքում, որ պարտք ու պահանջի թեմա չբացվի։ Կանանցից ոմանք, որպեսզի խաբեության զոհ չդառնան, փորձել են պայմանագիր կնքելու առաջարկ անել, բայց նրանց ասել են՝ բավարարվեք նրանով, որ հաշվառված եք։

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
21:19 Փաշինյանի հաստատած «խաղաղության» պայմաններում ավելանում են ներքին ողբերգությունների զոհերը
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ
20:18 Ռուսաստանում ընդունվել է արտասահման փախած քաղաքացիների գույքն ու ֆինանսները սահմանափակող նոր օրենքը
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
10:05 Ռուսաստանը դատարկում է ոսկու պաշարները. 2002 թ․-ից ի վեր ամենախոշոր վաճառքը