Ներքին 9 ամիս առաջ - 21:49 19-01-2026

Գյումրիի էլեկտրական ավտոբուսները 1.5 տարի անց դեռևս չեն շահագործվում

ԵՄ-ի՝ Գյումրիին նվիրած 5 ավտոբուսները բնակիչներին ծառայելու փոխարեն վերածվել են անշարժ գույքի։

2024 թ. օգոստոսին «Դաշինք՝ հանուն կայուն և կանաչ կառավարման» ծրագրի շրջանակներում Գյումրիին հանձնվել է 5 էլեկտրական ավտոբուս, սակայն նոր փոխադրամիջոցները 1,5 տարի անց դեռևս չեն շահագործվում։

Չնայած Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդգես Սամսոնյանի հայտարարությանը, որ ինչպես գնացքն է առաջինը մտել Գյումրի, այնպես էլ՝ էլեկտրական ավտոբուսները, գյումրեցիները այդպես էլ չտեսան էկոավտոբուսները։

Քաղաքը համատեղ կառավարող ՔՊ-ի և «Բալասանյան դաշինքի» լարված հարաբերությունները թույլ չէին տալիս, որպեսզի ավտոբուսներն ընդունվեն քաղաքի սեփականություն և շահագործվեն։

Նշենք, որ 2024 թ. հոկտեմբերի սկզբներից Գյումրիի քաղաքապետարանում անհասկանալի իրավիճակ էր ստեղծվել։ Ավելի ուշ «Բալասանյան դաշինքի» 14 անդամները՝ քաղաքապետի գլխավորությամբ, մանդատից հրաժարվելու դիմումներ ներկայացրին ԿԸՀ։

Քաղաքապետարանում առաջացած կառավարման ճգնաժամի հետևանքով շատ կարևոր և առանցքային հարցեր մնացին չլուծված, էկոավտոբուսների շահագործման հարցը ևս մնաց օդից կախված։

2025 թ. մարտի 31-ին ՏԻՄ ընտրություններով ձևավորված քաղաքային իշխանությունը օգոստոսին ավագանու նիստում ընդունեց ԵՄ-ի նվերը, բայց 5 ավտոբուսները դարձյալ երթուղի դուրս չեն գալիս։

Գյումրիի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար Կարեն Մալխասյանը Oragir.News-ին փոխանցեց, որ Վանաձորին պայմանագրի օրինակը ուղարկվել է, եթե առարկություն չեղավ, մոտակա օրերը կկնքվի պայմանագիրը։

Ամենից շատ դիտված

13:09 Երեկ մահացած զինծառայողը Սևան քաղաքից էր․ հուլիսին զորացրվելու էր
15:18 Դեռ որքա՞ն պետք է շարունակվեն այս ողբերգությունները, հեռացեք՝ չեք կարողանում. Լիլիթ Գալստյան
14:19 ԱՄՆ-ում բոտոքսի ամենամեծ խարդախության սխեման է բացահայտվել․ պարագլուխը Գլենդելից բժիշկ Վիոլետտա Մայիլյանն է
12:50 Մահացածների կուտակային կենսաթոշակային գումարները փոխանցվում են պետբյուջե․ ժառանգները տեղյակ չեն. Հետք
19:07 Զելենսկին հայտարարել է Ուկրաինայի կողմից ազատագրված տարածքների մասին
23:10 Զելենսկին հայտարարել է Թուրքիայում Պուտինի հետ հանդիպելու պատրաստակամության մասին
22:14 ԵՄ-ն նոյեմբերի 1-ից ծանրոցների համար 2 եվրո վճար է սահմանում
13:00 Հարկային արտոնությունները անտրամաբանական են
16:02 Շղթայական ավտովթար՝ Երևանում․ բախվել են Lexus-ը, Toyota-ն,  Kia-ն, Nissan-ը, Ford-ը և Lada-ն
12:19 Իսրայելը Իրանից հետո պատրաստվում է հարվածել Թուրքիային և Սաուդյան Արաբիային. Ռեզայի