Ուղիղ եթեր
Ներքին Հարցում Տեսանյութ 9 ամիս առաջ - 20:30 19-01-2026

Ալեն Սիմոնյանը լավ ոչխար պահող կլինի․ մարդկանց վրա թքողի մասին ոնց լավ կարծիք կազմենք․ հարցում

Ալեն Սիմոնյանը կարծում է, որ վատ ռեզյումե չունի, առնվազն կարող է լավ լրագրող աշխատել։ ԱԺ-ում լրագրողի հարցին, եթե բարձր պարգևավճար այդ աշխատավարձը չստանան, մասնավորում որտե՞ղ բազմամիլիոնանոց աշխատանք կարող է գտնել, ի պատասխան նշել է․ «Ես դա չեմ քննարկում։ Ես քաղաքական գործիչ եմ, պետական այր եմ, ես նման բաների մասին չեմ մտածում, բայց կարծում եմ վատ ռեզյումե չունեմ, առնվազն ձեր լրատվականում»։

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «Ձեր կարծիքով՝ Ալեն Սիմոնյանը կարո՞ղ է լավ լրագրող լինել»։

Հարցվածների ճնշող մեծամասնությունը բացասական պատասխան տվեց, որոշներն էլ նշեցին, որ Ալեն Սիմոնյանի մասին լավ կարծիք չեն կարող ունենալ։

«Ընդհանրապես չեմ կարծում, որ կառավարության մեջ լավ լրագրող լինի, իրանք լրագրողներից ալերգիա ունեն»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։

Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ մարդկանց վրա թքողի մասին լավ կարծիք կազմել չի կարող։ «Ալեն Սիմոնյանը լավ ոչխար պահող կլինի, մարդկանց վրա թքողի մասին ոնց կարելի ա լավ կարծիք կազմել»,- նշեց նա։

Քաղաքացիներից մեկի կարծիքով էլ՝ Ալեն Սիմոնյանն անընդհատ վիճաբանությունների մեջ է։ «Ալեն Սիմոնյանը լավ մուտիլովչիկ ա, լրագրող դժվար։ Ես չեմ կարծում՝ էնի լավ լրագրող ըլնի, սաղ վախտ վիճում ա սրա-նրա հետ, ինչ նայում եմ՝ վիճաբանությունների մեջ ա»,- ասաց նա։

«Ոչ մի բան լինել չի կարող, մարդ կա ընդեղ, որ բան էլ լինի»,- պատասխանեց մեկ այլ հարցված։

Մանրամասները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

13:09 Երեկ մահացած զինծառայողը Սևան քաղաքից էր․ հուլիսին զորացրվելու էր
15:18 Դեռ որքա՞ն պետք է շարունակվեն այս ողբերգությունները, հեռացեք՝ չեք կարողանում. Լիլիթ Գալստյան
14:19 ԱՄՆ-ում բոտոքսի ամենամեծ խարդախության սխեման է բացահայտվել․ պարագլուխը Գլենդելից բժիշկ Վիոլետտա Մայիլյանն է
12:50 Մահացածների կուտակային կենսաթոշակային գումարները փոխանցվում են պետբյուջե․ ժառանգները տեղյակ չեն. Հետք
19:07 Զելենսկին հայտարարել է Ուկրաինայի կողմից ազատագրված տարածքների մասին
23:10 Զելենսկին հայտարարել է Թուրքիայում Պուտինի հետ հանդիպելու պատրաստակամության մասին
22:14 ԵՄ-ն նոյեմբերի 1-ից ծանրոցների համար 2 եվրո վճար է սահմանում
13:00 Հարկային արտոնությունները անտրամաբանական են
12:19 Իսրայելը Իրանից հետո պատրաստվում է հարվածել Թուրքիային և Սաուդյան Արաբիային. Ռեզայի
16:02 Շղթայական ավտովթար՝ Երևանում․ բախվել են Lexus-ը, Toyota-ն,  Kia-ն, Nissan-ը, Ford-ը և Lada-ն