Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ Հարցում 1 տարի առաջ - 15:00 17-09-2025

Փաշինյանը երեխու նման է մտածում․ երկիրը պահող ուժը բանակն է․ հարցում՝ Ալավերդիում

Երբ որ քո անվտանգության ապահովման թիվ մեկ գործիքը բանակն է, ուրեմն դու չունես անվտանգություն: Այս մասին անվտանգային միջազգային համաժողովի ընթացքում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Բանակը նույնիսկ երկրորդ, երրորդ, չորրորդ, հինգերորդ գործիքը պետք է չլինի, բանակը պետք է լինի անվտանգության ամենավերջինը»,- ասել է նա:

Oragir.News-ը շրջել է Ալավերդու փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «Փաշինյանն ասում է, որ մեր անվտանգությունը բանակը չպետք է ապահովի։ Համաձա՞յն եք նրա հետ»։

Հարցվածների ճնշող մեծամասնությունը Փաշինյանի այս հայտարարության հետ համաձայն չէր:

«Իհարկե բանակն ա պահելու մեր անվտանգությունը»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։

Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ Նիկոլ Փաշինյանը ինչ ասում է, ճիշտ է ասում։

«Մանկական մտածելակերպի կարծիք ա իրա ասածը»,- ասաց քաղաքացիներից մեկը։

Քաղաքացիներից մեկի կարծիքով էլ՝ երկրի անվտանգությունը պետք է պահեն բանակն ու դաշնակիցները։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

13:09 Երեկ մահացած զինծառայողը Սևան քաղաքից էր․ հուլիսին զորացրվելու էր
15:18 Դեռ որքա՞ն պետք է շարունակվեն այս ողբերգությունները, հեռացեք՝ չեք կարողանում. Լիլիթ Գալստյան
14:19 ԱՄՆ-ում բոտոքսի ամենամեծ խարդախության սխեման է բացահայտվել․ պարագլուխը Գլենդելից բժիշկ Վիոլետտա Մայիլյանն է
12:50 Մահացածների կուտակային կենսաթոշակային գումարները փոխանցվում են պետբյուջե․ ժառանգները տեղյակ չեն. Հետք
23:10 Զելենսկին հայտարարել է Թուրքիայում Պուտինի հետ հանդիպելու պատրաստակամության մասին
19:07 Զելենսկին հայտարարել է Ուկրաինայի կողմից ազատագրված տարածքների մասին
22:14 ԵՄ-ն նոյեմբերի 1-ից ծանրոցների համար 2 եվրո վճար է սահմանում
13:00 Հարկային արտոնությունները անտրամաբանական են
16:02 Շղթայական ավտովթար՝ Երևանում․ բախվել են Lexus-ը, Toyota-ն,  Kia-ն, Nissan-ը, Ford-ը և Lada-ն
12:19 Իսրայելը Իրանից հետո պատրաստվում է հարվածել Թուրքիային և Սաուդյան Արաբիային. Ռեզայի

Ձեզ գուցե հետաքրքրի