Oragir.News-ին դիմած ուսուցիչն ահազանգում է, որ Գյումրիի 41 հիմնական դպրոցում տնօրենի իմացությամբ դրամահավաքություն են անում։
«Տնօրեն է, բայց իրեն «փոդրատչիկի» նման է պահում, հնարավոր չէ, որ տեղյակ չլինի դրամահավաքից ու գումար հավաքեն։ Մեր դպրոցում արդեն մի քանի տարի է փողեր են հավաքում և հիմա էլ ուսուցիչմերից մեկն է միջոցառում կազմակերպել, որը գարնանը պիտի լինի, բայց չգիտես ինչու դեկտեմբերից պատրաստվում են։ 7500 դրամ են հավաքում, որ ուսուցիչը սցենար գրի և անհնար է, որ տնօրենը տեղյակ չլինի:
Ամեն ինչից տեղյակ են, ամեն ինչի տակից դուրս են գալիս, որովհետև ինքը ՔՊ-է, ամուսինն էլ փոխմարզպետ է, հայրն էլ 7-րդ դպրոցի ցմահ տնօրեն է»,-
Oragir.News-ի հետ զրույցում ասում է մեզ ահազանգած ուսուցիչը, ում անուն-ազգանունը իր իսկ խնդրանքով չենք հրապարակում։
Տեղեկության վերաբերյալ
Oragir.News-ը փորձեց պարզաբանում ստանալ նաև Գյումրիի թիվ 41 հիմնական դպրոցի տնօրեն Հայաստան Հովհաննիսյանից։ «Ես ճիշտն ասած տեղյակ չեմ, թե ինչ միջոցառում է նախատեսվում, որի համար արդեն ֆիքսված գումարի մասին խոսակցություն է շրջանառվում։ Չգիտեմ որտեղից անիմաստ լուրեր են տարածում, այս ամենը հերյուրանք է, կամ չճշտված ինֆորմացի, որի համար որևէ բան չեմ կարող ասել»,- հայտարարեց Հայաստան Հովհաննիսյանը։
Նշենք, որ Հովհաննիսյանը Շիրակի փոխմարզպետ Արտուշ Հովհաննիսյանի կինն է։