Ներքին 1 տարի առաջ - 20:57 05-10-2024

«Վեոլիա Ջրից» չեն բարեհաճում գալ, տեսնել, թե ինչ է եղել. ահազանգ` Գյումրիի Եսայան փողոցից

Գյումրիի Եսայան փողոցի բնակիչները դիմել են Oragir.News-ին, որպեսզի լուսաբանվի իրենց թաղամասում առաջացած խնդիրը։

Բնակիչները ասում են, որ արդեն չորրորդ օրն է՝ իրենց փողոցում խմելու ջրի խոշոր խողովակ է տրաքել, և խմելու ջուրն անարգել հոսում է։

Oragir.News-ի հետ զրույցում բնակիչներն ասում են, որ դիմել են «Վեոլիա Ջուր» ընկերություն, խոստացել են արագ կարգավորել, բայց փաստն այն է, որ հարցը դեռևս չի լուծվել։



««Վեոլիա Ջրից» չեն բարեհաճում գալ, տեսնել, թե ինչ է եղել։ Ո՛չ տեր կա, ո՛չ տիրական, հարցին էլ լուծում չկա...»,-ասում է բնակիչներից մեկը։

«Վեոլիա ջուր» ընկերությունից բողոքները շատ են, ընդ որում քաղաքի տարբեր թաղամասերից։ Գյումրիի Եսայան փողոցից ստացված ահազանգի վերաբերյալ Oragir.News-ը փորձեց մեկնաբանություն ստանալ «Վեոլիա Ջուր» Շիրակ տեղամասից։



Մեր զանգերն անպատասխան մնացին, պարզվում է, որ այս կառույցում հատկապես 17:00-ից հետո հեռախոսազանգերին չեն պատասխանում։ Եսայան փողոցի բնակիչների ահազանգից օրեր անց էլ խնդիրը չի լուծվում։

Ամենից շատ դիտված

21:59 Սեպտեմբերի 3-ի աղետալի խայտառակությունը կարող է կրկնվել
23:31 Ռուսները ԱԹՍ-ով հարվшծել են Coca-Cola-ի գործարանին․ սա ուղերձ էր․ Զելենսկի
13:52 Բա ո՞ւր ա իմ միլիոնները, բա ասեք. իմ ընտանիքը որևէ բիզնեսի մեջ ներգրավված չի. Փաշինյան
16:00 Ռուսաստանը Փաշինյանից այլևս բացատրություններ չի սպասում. սպասում է որոշման. Դավիթ Անանյան
18:10 Ներքին Հանդի գյուղապետարանը` հայ-ադրբեջանական անցակետ. գյուղապետի պարզաբանումը
21:13 ՍԱՏՄ ղեկավարը չի՞ վերանշանակվի. ինչու է Փաշինյանը «պատժում» նրան
12:19 Աննա Հակոբյանի սկսած արշավը նպատակ ունի կանխարգելելու ի սկզբանե բռնությունը ընտանիքում. Արփինե Սարգսյան
20:38 Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի հարցի որոշումը կհրապարակվի վաղը․ փաստաբան
15:19 Ինչի՞ չեք ասում՝ Փաշինյանը կոշտ երկընտրանքի առաջ դրեց Ռուսաստանի նախագահին
14:07 Շնորհակալ եմ պատգարակը բռնողներին, որ սիմուլյանտին տարել են ճիշտ տեղը. Փաշինյանը՝ Գագիկ Խաչատրյանի մասին