Մամուլ 9 ամիս առաջ - 08:45 17-01-2026

Փաշինյանը մտադիր է «սրտիկի» ժեստը դարձնել նախընտրական քարոզարշավի մաս․ Հրապարակ

«Հրապարակ»․ թերթը գրում է․ Նիկոլ Փաշինյանը մտադիր է իր բրենդ դարձած «սրտիկի» ժեստը դարձնել հունիսի 7-ին սպասվող համապետական ընտրությունների նախընտրական քարոզարշավի մաս։ Նեղ շրջապատում նա ակնարկել է, որ «սրտիկը» պետք է որեւէ կերպ օգտագործել, թիմակիցներից ոմանք չեն բացառում, որ այն կարող է այս անգամ դառնալ իշխող ուժի նախընտրական լոգոյի մի մաս։ Չնայած այդ սիմվոլն աշխարհում օգտագործում են շատ վաղուցվանից եւ տարբեր երկրներում: Իհարկե, Նիկոլ Փաշինյանի բոլոր նախասիրություններն ու սովորույթները իշխանության ութ տարիների ընթացքում տարածում են գտնում ու ընդօրինակվում իր թիմակիցների կողմից: Ասենք, մորուք էր պահում, թիմում էլ սկսեցին պահել, ուսապարկ էր կրում` այնքան կրեցին, մինչեւ անունները «ուսապարկ» մնաց, կեպի էր կրում, ապա ցիլինդր` նույնը, իսկ հիմա ՔՊ-ականները շեղվել են սրտիկի վրա եւ պատեհ-անպատեհ վայրերում սրտիկներ են ցուցադրում: Ընդ որում, նիկոլական զանգվածի շրջանում սրտիկի ժեստը լայն տարածում է գտել, իսկ հականիկոլականներն ասում են` մի սիրուն սիմվոլ էլ ապականեցին սրանք, ինչպես «ապագա» կամ «խաղաղություն» բառերն են վարկաբեկել: Եվ այդ ժեստը կրկնելն արդեն իսկ դարձել է իշխանական լինելու խարան

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
21:54 Գյումրիի ՔՊ-ականները չեն կողմնորոշվել՝ մասնակցե՞լ «Գյումրու օրվան», թե՞ ոչ
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ