Մամուլ 6 ամիս առաջ - 08:26 17-01-2026

Տարիներով խախտում՝ զրո վարույթ. ինչո՞ւ Հակակոռուպցիոն կոմիտեն «չի տեսնում» ակնհայտը․ Փաստ

«Փաստ» թերթը գրում է. «Տարիներ շարունակ մամուլը պարբերաբար գրում է, որ Մարշալ Բաղրամյան պողոտայի 25 հասցեում գործող «Շառլոտ կաբարե» գիշերային ակումբը գործում է բացահայտ և շարունակական խախտումներով։ Սա վաղուց այլևս նորություն չէ. փաստերը հրապարակված են, ահազանգերը՝ բազմակի, խախտումները՝ տեսանելի յուրաքանչյուրի համար։ Բոլորի համար, բացի մեկ կառույցից՝ Հակակոռուպցիոն կոմիտեից։

Երևանի ավագանու թիվ 188-Ն որոշումը հստակ ասում է՝ նման օբյեկտը չի կարող գտնվել բնակելի շենքերից 100 մետրից պակաս հեռավորության վրա։ «Շառլոտ կաբարեն» այս պահանջը խախտում է տարիներով և շարունակում է աշխատել՝ առանց որևէ իրական հետևանքի։ Իսկ սա ինքնին արդեն օրենքի բացահայտ անտեսում է։

Բնակիչների գիշերային հանգիստը խաթարվում է մշտապես. աղմուկ, ալկոհոլի ազդեցության տակ գտնվող խմբեր, վեճեր: Տեղի է ունենում հանրային կարգի խախտում՝ ո՛չ մեկ օր, ո՛չ մեկ ամիս, այլ տարիներ շարունակ։ Եվ այս ամենը՝ Երևանի կենտրոնում, պետական կառույցների անմիջական վերահսկողության գոտում։

Սակայն այստեղ ամենաաղմկահարույց փաստն այն է, որ այս ամբողջ պատկերի պայմաններում Հակակոռուպցիոն կոմիտեն որևէ վարույթ չի հարուցել։ Ո՛չ ծառայողական քննություն, ո՛չ նախաքննություն, ո՛չ պարզաբանում։ Լրատվամիջոցների հարցերին ի պատասխան Հակակոռուպցիոնից հայտնել են, թե օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում չեն գտնել վարույթ հարուցելու հիմքեր։ Տարիներով գործող ապօրինությունը Հակակոռուպցիոն կոմիտեի համար պարզապես «չկա»։ Լռում են նաև իրավապահները: Սա այլևս անփութություն չէ։ Երբ ակնհայտ խախտումը չի դառնում վարույթի հիմք, երբ տարիներով գործող ապօրինի գործունեությունը չի առաջացնում ոչ մի հարց, դա արդեն համակարգային աչքփակոցի է։ Իսկ աչքփակոցին կոռուպցիոն միջավայրի ուղիղ ցուցիչ է։

Այս հարցը շարունակելու է մնալ լրատվական դաշտի ուշադրության կենտրոնում այնքան ժամանակ, մինչև պատասխանատուները պատշաճ արձագանքեն և նկատեն այն, ինչ վաղուց տեսանելի է հասարակության համար։ Երբ օրենքը ընտրովի է կիրառվում, դա արդեն ոչ թե թերացում է, այլ կոռուպցիայի լուռ պաշտպանություն։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
20:18 Ռուսաստանում ընդունվել է արտասահման փախած քաղաքացիների գույքն ու ֆինանսները սահմանափակող նոր օրենքը
21:19 Փաշինյանի հաստատած «խաղաղության» պայմաններում ավելանում են ներքին ողբերգությունների զոհերը
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
17:17 Կառավարությունը ճար չունի, պիտի աջակցի. հարցում` ձկնաբույծների խնդիրների մասին