Ներքին Տեսանյութ 9 ամիս առաջ - 22:52 16-01-2026

Փոխանակ ամաչեն, որ դեռ դոմիկներ կան, պարգևավճար են բաժանում իրար մեջ. տնակի բնակիչ

Մաթևոսյանների 4-հոգանոց ընտանիքն ապրում է Գյումրիի Ավտոկայան կոչվող տնակային ավանում։ Տնակը, որը նախատեսված էր 2-3 տարվա համար, տարիների ընթացքում դարձավ մշտական։

Հարմարվեցին, ստեղծեցին ապրելու համար պայմաններ, բայց հոգու խորքում հույսը չկորցրին, որ բնակարան կունենան։

Մաթևոսյանների ընտանիքը երկրաշարժին 2-սենյականոց բնակարան է կորցրել, բայց դեռևս փոխհատուցում չեն ստացել։ Փոխարենը ամեն անգամ այս կամ այն պաշտոնյային դիմելուց գլխների տակ «փափուկ բարձերի» թիվն է ավելացել։

«Փոխանակ ամաչեն, որ դեռ դոմիկներ կան, պարգևավճար են բաժանում իրար մեջ»,- Oragir.News-ի հետ զրույցում ասում է Մարինե Սաֆարյանը։

Տնակի բնակչուհու խոսքով` ոչ մի ղեկավար խիղճ չունի, դրա համար էլ մարդիկ այսպիսի վատ վիճակում են ապրում։

Մանրամասները` տեսանյութում։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին

Ձեզ գուցե հետաքրքրի