Ներքին 9 ամիս առաջ - 18:51 16-01-2026

Ինչ որոշում է կայացրել դատավորը Սամվել Կարապետյանի վերաբերյալ․ փաստաբան

Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի դատավոր Սուրեն Խաչատրյանը գործարար և բարերար Սամվել Կարապետյանի վերաբերյալ որոշմամբ բեկանել է ոչ թե ուղիղ տնային կալանքը, այլ վարույթ հարուցելու մասին որոշումը։

Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի բակում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց փաստաբան Արամ Վարդևանյանը։

Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանից ավելի վաղ հայտնել էին, որ դատարանն այսօր բեկանել է Սարգիս Պետրոսյանի որոշումը, որով Սամվել Կարապետյանի նկատմամբ տնային կալանք էր կիրառվել։

«Դատավոր Սուրեն Խաչատրյանի կողմից կայացված դատական ակտն անհասկանալի է։ Մենք իրավաբաններով լավ պատկերացումներ, ֆանտազիա ունենք, բայց իր ֆանտազիայից մենք չունենք, չեմ պատկերացնում` ինչ որոշում է այն, ինչ ինքը կայացրել է»,- նշեց Վարդևանյանը։

Նա ընդգծեց՝ ըստ իրավական նորմերի՝ կալանքի կամ տնային կալանքի դեպքում, դրա լրանալուց 5 օր շուտ պետք է երկարաձգելու վերաբերյալ միջնորդություն ներկայացվի։ Վարդևանյանը շեշտեց, որ ըստ քննչական մարմնի` Սամվել Կարապետյանի դեպքում այդ օրը լրացել էր հունվարի 13-ին։
Քննիչն այդ օրը միջնորդություն էր ներկայացրել, որը դատարանը դիտարկել է, վարույթ է հարուցվել, ու դատական նիստը նշանակվել էր 16։00-ին։

Ըստ դատավոր Սուրեն Խաչատրյանի կայացրած որոշման` եթե անձը չունենար բժշկական օգնության անհետաձգելի կարիք, կարող էր տեղափոխվել ՔԿՀ։

Ամենից շատ դիտված

21:41 Դերասանուհի Դիանա Մխիթարյանն այսօր ամուսնանում է․ հարսանեկան կերպարն արդեն ուշադրության կենտրոնում է
09:23 Ծառուկյանը ջախջախեց Դիլոն Դենիսին` նվաճելով RAF-ի չեմպիոնական տիտղոսը
21:49 «Իմ սիրտը զբաղված է»․ Սոնա Շահգելդյանը՝ նոր սիրելիի և երկրորդ անգամ մայրանալու մասին
21:35 Եթե ցանկանայինք, կարող էինք վերցնել ամբողջ երկիրը․ Թրամփը՝ Իրանի մասին
22:03 Շաքիում վիրավորում ստացած կինը կրկին պետք է վիրահատվի, բայց խնդիրներ են ի հայտ եկել
20:47 Էկոպարեկները հայտնաբերել են Սիսիանի անտառներում մոլորված երեխաներին
22:35 Իմ հաջորդ մենամարտը տիտղոսի համար է լինելու․ Արման Ծառուկյան
21:12 Ամասիայի համայնքապետը ՔՊ-ական դառնալուց հետո անհետացել է
19:45 Աննա Հակոբյանը փորձում է մեղավորներ փնտրել դրսում, մինչդեռ գլխավոր մեղավորն իրենց տանն է․ Սոֆյա Հովսեփյան
08:40 Ուկրաինական ԱԹՍ-ների գրոհի հետևանքով Մոսկվայի 4 օդանավակայանները փակ էին