Ներքին 3 տարի առաջ - 16:33 19-05-2023

Վստահ եմ, որ վաղը դատավորը կալանքի վերաբերյալ որոշում է տալու․ Էդգար Ղազարյան

Հասարակական գործիչ Էդգար Ղազարյանը խոսել է 44-օրյա պատերազմի հերոս Ժորա Մարտիրոսյանի մոր՝ Գայանե Հակոբյանին կալանավորելու միջնորդության մասին։

«Դատարանն իրավունք ուներ ոչ միայն վճռի ամբողջական տարբերակը հրապարակելու, այլև եզրափակիչ մասը։ Սա ընդամենը որոշում է կալանքի վերաբերյալ։ Իմանալով հանդերձ, որ գործ ունեն զոհված զինծառայողի մոր հետ, որն առողջական խնդիրներ ունի, հացադուլ է հայտարարել, մեկ օր ավելի կալանքի տակ պահելու իմաստը ո՞րն է։ Վստահ եմ, որ վաղը դատավորը կալանքի վերաբերյալ որոշում է տալու։ Հատուկ են որոշման հրապարակումը հետաձգել, որովհետև վաղը Կոռնիձորում հանրահավաք է նախատեսված, և այն մարդիկ ովքեր պատրաստվում են աջակցություն ցուցաբերել, հավանաբար, վաղը Կոռնիձորում կլինեն։ Դա էլ հաշվարկել են, որ հանրային աջակցություն չլինի, հանգիստ, սուսուփուս տանեն կալանավայր

Ոստիկաններ կային, թող գնային Աշոտ Փաշինյանին պաշտպանեին, որ անտեր, անտիրական, եթիմի պես չընկներ փողոցները ման գար ու այդպես խնդիրներ ստեղծեր։ Պետական պահպանության օբյեկտ է, 21 տարեկան տղա է, ո՛չ սովորում է, ո՛չ աշխատում է, ինչի՞ է ընկել փողոցները», -ասել է Ղազարյանը։

Հիշեցնենք՝ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ նստավայրում ավատվել է 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողի մայր Գայանե Հակոբյանի ձերբակալության դեմ բողոքի քննությունը։

Որոշումը կհրապարակվի վաղը՝ ժամը 15։00-ին։

Ամենից շատ դիտված

21:41 Դերասանուհի Դիանա Մխիթարյանն այսօր ամուսնանում է․ հարսանեկան կերպարն արդեն ուշադրության կենտրոնում է
09:23 Ծառուկյանը ջախջախեց Դիլոն Դենիսին` նվաճելով RAF-ի չեմպիոնական տիտղոսը
21:49 «Իմ սիրտը զբաղված է»․ Սոնա Շահգելդյանը՝ նոր սիրելիի և երկրորդ անգամ մայրանալու մասին
21:35 Եթե ցանկանայինք, կարող էինք վերցնել ամբողջ երկիրը․ Թրամփը՝ Իրանի մասին
22:03 Շաքիում վիրավորում ստացած կինը կրկին պետք է վիրահատվի, բայց խնդիրներ են ի հայտ եկել
20:47 Էկոպարեկները հայտնաբերել են Սիսիանի անտառներում մոլորված երեխաներին
22:35 Իմ հաջորդ մենամարտը տիտղոսի համար է լինելու․ Արման Ծառուկյան
21:12 Ամասիայի համայնքապետը ՔՊ-ական դառնալուց հետո անհետացել է
19:45 Աննա Հակոբյանը փորձում է մեղավորներ փնտրել դրսում, մինչդեռ գլխավոր մեղավորն իրենց տանն է․ Սոֆյա Հովսեփյան
08:40 Ուկրաինական ԱԹՍ-ների գրոհի հետևանքով Մոսկվայի 4 օդանավակայանները փակ էին