Միտք Ներքին 1 տարի առաջ - 10:29 06-03-2025

Եղիշե Կիրակոսյանը վաղը կազատվի նաև վերը թվարկված բոլոր պաշտոններից. Էդգար Ղազարյան

Հասարակական գործիչ, արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարար, Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան Էդգար Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Եղիշե Կիրակոսյանը գլխավորել է Նիկոլ Փաշինյանի կողմից 2020 թվականի փետրվարին ստեղծված սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովը, որը չի կարողացել ոչ միայն մշակել սահմանադրական փոփոխությունների նախագիծ, այլև անգամ դրա հայեցակարգ։ Այդ ընթացքում Ազգային ժողովի կողմից իրականացվել են հակասահմանադրական եղանակով սահմանադրական փոփոխություններ, որի կապակցությամբ նա որևէ արձագանք չի ունեցել։

– Եղիշե Կիրակոսյանը ընդգրկվել է Նիկոլ Փաշինյանի կողմից 2021 թվականին ստեղծված սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովի կազմում, որը մինչ օրս չի ներկայացել ոչ միայն նախագիծ, այլև հայեցակարգ, բայց մտադիր են չեղարկվել գործող Սահմանադրությունը` Իլհամ Ալիևի պահանջով։

– Եղիշե Կիրակոսյանն ընդգրկվել է Նիկոլ Փաշինյանի կողմից 2022 թվականի մայիսի 22-ին ստեղծված Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման դավաճանական հանձնաժողովի կազմում (Տավուշի Ադրբեջանին հանձնած հանձնաժողով),

– Եղիշե Կիրակոսյանը մասնակցել է Վաշինգտոնում կայացած Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների` չունենալով որևէ լիազորություն և դիվանագիտական կարգավիճակ։

– Եղիշե Կիրակոսյանը վաղը կազատվի զբաղեցրած պաշտոնից, նաև մյուս բոլոր պաշտոններից, որոնք թվարկված էին վերևում»։

Ամենից շատ դիտված

21:41 Դերասանուհի Դիանա Մխիթարյանն այսօր ամուսնանում է․ հարսանեկան կերպարն արդեն ուշադրության կենտրոնում է
09:23 Ծառուկյանը ջախջախեց Դիլոն Դենիսին` նվաճելով RAF-ի չեմպիոնական տիտղոսը
21:49 «Իմ սիրտը զբաղված է»․ Սոնա Շահգելդյանը՝ նոր սիրելիի և երկրորդ անգամ մայրանալու մասին
21:35 Եթե ցանկանայինք, կարող էինք վերցնել ամբողջ երկիրը․ Թրամփը՝ Իրանի մասին
22:03 Շաքիում վիրավորում ստացած կինը կրկին պետք է վիրահատվի, բայց խնդիրներ են ի հայտ եկել
20:47 Էկոպարեկները հայտնաբերել են Սիսիանի անտառներում մոլորված երեխաներին
22:35 Իմ հաջորդ մենամարտը տիտղոսի համար է լինելու․ Արման Ծառուկյան
21:12 Ամասիայի համայնքապետը ՔՊ-ական դառնալուց հետո անհետացել է
19:45 Աննա Հակոբյանը փորձում է մեղավորներ փնտրել դրսում, մինչդեռ գլխավոր մեղավորն իրենց տանն է․ Սոֆյա Հովսեփյան
08:40 Ուկրաինական ԱԹՍ-ների գրոհի հետևանքով Մոսկվայի 4 օդանավակայանները փակ էին

Ձեզ գուցե հետաքրքրի