Ներքին 9 ամիս առաջ - 14:15 15-01-2026

Խնդրում ենք ռուս գործընկերներին, որ երկաթուղու վերանորոգման հարցով արագ որոշում կայացնեն

Թուրքիայի և Ադրբեջանի հետ երկաթուղային կապի որոշ հատվածների վերանորոգման առումով Ռուսաստանի հետ որևէ հարց քննարկվե՞լ է: Լրագրողի այս հարցին ի պատասխան՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ հունվարի 15-ին կառավարության նիստից հետո ճեպազրույցում նշեց հետևյալը.

«Հարցը քննարկվել է. նաև ՌԴ նախագահի հետ եմ ես առիթ ունեցել խոսելու, նաև Հայաստանի փոխվարչապետը Ռուսաստանի փոխվարչապետի հետ է առիթ ունեցել խոսելու: Մենք սպասում ենք ՌԴ մեր գործընկերների արձագանքին:

Ինչ վերաբերում է պատշաճ ժամկետներին, երեկվա իրադարձությունից հետո պատշաճ ժամկետը հիմա է, և մեր ցանկությունն է, որ դա հիմա արվի, որովհետև պրոցեսներ են տեղի ունենում, որոնց մասին կիրազեկվեք, և այդ պրոցեսները ենթադրում են, որ դա պետք է հնարավորինս արագ անել: Խնդրում ենք Ռուսաստանի մեր գործընկերներին, որ այս հարցով որոշում կայացնեն»:

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին

Ձեզ գուցե հետաքրքրի