Մամուլ Մամուլը՝ տեսանյութով 6 ամիս առաջ - 10:20 15-01-2026

Զավենիչի քայլը՝ թարս չափալախ ՔՊ-ին, Արսեն Թորոսյանը կդառնա «մեգանախարար». Մամուլ

«Հրապարակ»-ը գրում է. «Վազգեն Սարգսյանի հոր՝ Զավեն Սարգսյանի հոգեհանգստին, նախկին եւ ներկայիս իշխանական բարձրագույն ներկայացուցիչներից բացի, մասնակցելու էր գնացել նաեւ կաթողիկոս Գարեգին Բ-ն, որին Սարգսյան ընտանիքը դիմավորեց իսկական հավատացյալի պես, Արամ եւ Արմեն Սարգսյանները խոնարհվեցին եւ համբուրեցին Վեհափառի աջը։

Իշխանական թիմում Արամ Զավենիչի քայլն ընդունել են որպես քաղաքական թարս չափալախ եւ նախօրեից չեն մարսում` ինչպե՞ս կարող էր իշխանության համախոհ Արամ Սարգսյանը խոնարհվել եւ համբուրել Վեհափառի ձեռքն այն օրերին, երբ իրենք վերջինիս հռչակել են Ռուսաստանի գործակալ, վերջին հայհոյանքներն են տալիս նրան, ավազանի անունով են կոչում ու ծանր մարտեր են մղում՝ նրան կարգալույծ անելու համար։ Իշխանական մեր զրուցակիցը խոստովանեց, որ չնայած տասնյակ հարյուրավոր իշխանականներ են մասնակցել հոգեհանգստին եւ մտադրություն են ունեցել թաղմանն էլ գնալ, բայց այդ տեսարանից հետո մտքափոխվել են` թաղմանը չեն գնացել»:
-
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը քննարկում է մի նախագիծ, որով նախատեսվում է միավորել աշխատանքի և սոցիալական հարցերի ու առողջապահության նախարարությունները՝ ստեղծելով մեկ միասնական կառույց։ Ըստ նույն աղբյուրների՝ միավորման դեպքում Թորոսյանը հավակնում է զբաղեցնել նորաստեղծ գերատեսչության նախարարի պաշտոնը։

«Ժողովուրդ» օրաթերթը ուսումնասիրել է իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վերնախավը՝ վարչության 20 հոգանոց կազմը։ Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ վարչության 20 անդամներից 5-ը կանայք են, իսկ 15 տղամարդկանցից 8-ը չեն անցել պարտադիր զինվորական ծառայություն։

Բանակում չծառայածների թվում են՝

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը,
էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը,
ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը,
վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը,
«Լիդիան Արմենիայում» կառավարության ներկայացուցիչ Գնել Սանոսյանը,
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը,
ՀՀ Արգտործնախարար Արարատ Միրզոյանը,
ԱԺ պատգամավոր Արմեն Խաչատրյանը։

Ստացվում է պարադոքս․ իշխանության քաղաքական վերնախավը, որը պետք է օրինակ ծառայի, լուրջ խնդիրներ է ստեղծում պատասխանատվության և ազգային անվտանգության հարցերում»։
-
«Փաստ»-ը գրում է. «Առաջարկվում է քրեական դատավարության օրենսգրքում կատարել լրացում և սահմանել իրավակարգավորում այն մասին, որ դատարանի կողմից տնային կալանք կիրառելիս՝ նամակագրությունից, հեռախոսային խոսակցություններ, հաղորդակցության այլ ձևերից (այդ թվում՝ փոստային առաքանուց) օգտվելու սահմանափակումները կարող են չտարածվել կրթության շարունակականությունն ապահովելու համար կրթական ծրագրերով հեռավար (դիստանցիոն) կրթությունը շարունակելու դեպքերի նկատմամբ»:

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
20:18 Ռուսաստանում ընդունվել է արտասահման փախած քաղաքացիների գույքն ու ֆինանսները սահմանափակող նոր օրենքը
21:19 Փաշինյանի հաստատած «խաղաղության» պայմաններում ավելանում են ներքին ողբերգությունների զոհերը
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
17:17 Կառավարությունը ճար չունի, պիտի աջակցի. հարցում` ձկնաբույծների խնդիրների մասին