Մամուլ 4 տարի առաջ - 07:44 17-02-2022

Վեդիում բուտաֆորիկ ընդդիմության՝ Արամ Զավենիչի փոխարեն ընտրություններին կմասնակցի երբեմնի կարկառուն ՀՀԿ-ականը․Հրապարակ

Վեդիում մարտի 27-ին սպասվող նոր ընտրություններում բուտաֆորիկ ընդդիմության` Արամ Զավենիչի փոխարեն կմասնակցի երբեմնի կարկառուն ՀՀԿ-ական Ֆիրդուս Զաքարյանը, որը 2018-ից հետո դուրս գալով ՀՀԿ-ից, սեփական՝ «Կայունություն» կուսակցությունը հիմնեց եւ Արարատում մասնակցելով ՏԻՄ ընտրություններին, մտավ ավագանի։ Այս մասին փետրվարի 17-ի համարում գրել է «Հրապարակ» օրաթերթը՝ նշելով, որ Վեդիում նրանց թեկնածուն լինելու է Արարատի նախկին փոխմարզպետ, նախկին ՀՀԿ-ական Կառլեն Հակոբյանի որդին։

« ՔՊ-ն ամեն ինչ արել է, որ մրցապայքարը երկու ուժի մեջ չընթանա, քանի որ վստահ է, որ այդ դեպքում «Հզոր համայնքի» հաղթանակն այլընտրանք չունի: Եթե 3 ուժ մասնակցի, ապա հետընտրական դաշինք կարող է ձեւավորվել, եւ մեկ անգամ ձախողված Գարիկ Սարգսյանը կարող է մի կերպ համայնքապետ ընտրվել։
Նախընտրական քարոզարշավը կմեկնարկի մարտի 2-ից, սակայն իշխանությունը վաղուց սկսել է քարոզարշավը։ Ներգրավվել է նույնիսկ Հանրային հեռուստաընկերությունը` օրերս ռեպորտաժ էին պատրաստել, թե ինչպես են Գարիկ Սարգսյանի ջանքերով Ծաղափ գյուղում արեւային կայաններ տեղադրվում: Քաղաքական բարեգործությունը ժամանակին դատապարտող հեղափոխականների կարկառուն ներկայացուցիչը 24 ժամ զբաղված է այս կամ այն համայնքին օգնություն տրամադրելու գործով ու դրա փիառով”,- գրել է թերթը։



Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
13:06 Գործադուլ են սկսել SPAYKA ընկերության բանվորները
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ