Մամուլ 9 ամիս առաջ - 08:43 14-01-2026

Ով կնշանակվի Շվեյցարիայի թեմի առաջնորդ․ Հրապարակ

«Հրապարակ»․ թերթը գրում է․

Մեր տեղեկություններով, առաջիկայում Շվեյցարիայի թեմի հոգեւոր առաջնորդ է նշանակվելու Գեղարքունիքի թեմի ներկայիս առաջնորդ Գերաշնորհ Տ․ Պարթեւ եպիսկոպոս Բարսեղյանը։ Վեհափառի այս որոշումը նախապես իմանալով էր, որ առաջնորդական տեղապահ Տեր Գուսան ծայրագույն վարդապետ Ալճանյանն օրեր առաջ հայտարարեց, որ միանում է Նիկոլ Փաշինյանի եւ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հեռացումը պահանջող 10 արքեպիսկոպոսների ու եպիսկոպոսների՝ «Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու բարենորոգման» մասին հայտարարությանը։

Հայտնի է, որ Շվեյցարիայի հոգեւոր թեմը տեւական ժամանակ է՝ զրկված է առաջնորդից, թեմը ղեկավարում էր տեղապահը` Տեր Գուսան ծայրագույն պատրիարք Ալճանյանը, նա ախորժակ է ունեցել՝ թեմի առաջնորդ դառնալ, անգամ սակարկել է Վեհափառի հետ, շանտաժ արել, որ եթե իրեն չնշանակի, ապա կմիանա Փաշինյանին, սակայն Վեհափառը շանտաժի առաջ չի ընկրկել։ Ալճանյանը սակարկել է այլ եվրոպական թեմի առաջնորդի համար, սակայն դա էլ գլուխ չի եկել:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում


Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
23:50 Իլոն Մասկը երեխայի մորն ամսական վճարումները կրճատել է մինչև 20 հազար դոլար

Ձեզ գուցե հետաքրքրի