Ներքին 5 ամիս առաջ - 21:40 31-12-2025

Թող 2026 թվականը լինի խաղաղության, կայուն զարգացման և մեր պետության համար նոր հնարավորությունների տարի. Արփինե Սարգսյան

Սիրելի՛ հայրենակիցներ, հարգելի՛ գործընկերներ,
Շնորհավորում եմ Ամանորի և Սուրբ Ծննդյան լուսավոր տոների առթիվ։

Այս մասին նշվում է ՆԳ նախարար Արփինե Սարգսյանի ամանորյա շնորհավորական ուղերձում։

«2025 թվականը Ներքին գործերի նախարարության համար դարձավ համակարգային վերափոխումների և ինստիտուցիոնալ կայացման, ինչպես նաև նախորդ տարիներին ձեռք բերած արդյունքների ամրապնդման կարևոր փուլ։ Մենք շարունակել ենք խորքային և համընդգրկուն բարեփոխումները՝ ձևավորելով ժամանակակից, արդյունավետ և հանրության վստահությանն արժանացած կառավարման համակարգ, բարձրացնելով քաղաքացիներին մատուցվող ծառայությունների որակը, ամրապնդելով հասարակական կարգն ու ներքին անվտանգությունը։

Արձանագրված արդյունքները և հանրային վստահության աճը հաստատում են ընտրված ռազմավարության կենսունակությունը և միաժամանակ մեզ պարտավորեցնում են գործել առավել հետևողական և պատասխանատու կերպով։

Մենք գտնվում ենք արդիականացման այն հանգրվանում, որտեղ փոփոխությունները պահանջում են ոչ միայն վճռականություն, այլև երկարաժամկետ տեսլական, նորարար մտածողություն և ինստիտուցիոնալ ինքնամաքրման կամք։ Թերացումները բացահայտելն ու շտկելը մեր զարգացման գիտակցված գործիքներն են։

Ներքին գործերի նախարարությունը, որպես պետության կայունության և ներքին անվտանգության հիմնասյունային ինստիտուտ, իր առաքելությունն իրականացնում է մեր երկրի պետականության ամրապնդման և պետությունը հետևողականորեն ուժեղացնելու նպատակադրումով:

Մեր ճանապարհին կրած մարդկային կորուստները մշտապես հիշեցնում են մեր առաքելության բարձր գինը։ Խոնարհվում ենք ծառայության ընթացքում զոհված մեր գործընկերների հիշատակի առաջ։ Փա՛ռք նրանց։

Հարգելի՛ հայրենակիցներ,

Խաղաղությունը մեր պետականության կայուն զարգացման առանցքային պայմանն է։ Միայն խաղաղ միջավայրում են հնարավոր խորքային բարեփոխումները, ուժեղ պետական ինստիտուտների ձևավորումը և քաղաքացիների անվտանգ ու արժանապատիվ կյանքը։ Մենք առաջնորդվում ենք այս գիտակցումով՝ ի նպաստ Կառավարության խաղաղության օրակարգի հետևողական առաջմղման:

Վստահ եմ, որ գալիք տարում նույն տեսլականով, պատասխանատվությամբ և հետևողականությամբ կշարունակենք մեր գործունեությունը՝ ծառայելով Հայաստանի Հանրապետության պետական շահերին և մեր հասարակության անվտանգ ապագային։

Թող 2026 թվականը լինի խաղաղության, կայուն զարգացման և մեր պետության համար նոր հնարավորությունների տարի։

Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ»,-նշվում է ուղերձում։

Ամենից շատ դիտված

10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
12:21 Արթուր Օսիպյանի առողջական վիճակը ակնհայտորեն վատթարանում է. փաստաբանը նրա ուղերձն է հրապարակել
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
11:28 Վաղ առավոտից խուզարկում են Գյումրիի ՀՅԴ գրասենյակը
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
13:00 ՔՊ-ական պատգամավորի որդու աշխատավարձը տարեցտարի աճում է միլիոններով. Արմեն Խաչատրյանի ընտանիքի «ապագան»
13:26 Կարապետյան-Փաշինյան դիմակայությունն արդեն իսկ ավարտվել է Փաշինյանի անշրջելի պարտությամբ. Տիգրան Դումիկյան