Ներքին 3 ամիս առաջ - 11:30 08-03-2026

Կանանց իրավունքների պաշտպանությունն ու հավասար հնարավորությունների ապահովումը մեր հասարակության զարգացման առանցքային գրավականներից են

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի ուղերձը Կանանց միջազգային օրվա առթիվ․

«Սիրելի՛ կանայք,

շնորհավորում եմ ձեզ Կանանց միջազգային օրվա առթիվ։

Մարտի 8-ը միայն շնորհավորանքների և գեղեցիկ խոսքերի օր չէ։ Այն կարևոր հիշեցում է, որ կանանց իրավունքների պաշտպանությունն ու հավասար հնարավորությունների ապահովումը մեր հասարակության զարգացման առանցքային գրավականներից են։ Այս օրը ևս մեկ հնարավորություն է` գնահատելու կանանց ձեռքբերումներն ու ներդրումը հասարակական կյանքում, ինչպես նաև անդրադառնալու այն մարտահրավերներին, որոնք դեռ առկա են կանանց իրավունքների լիարժեք իրացման ճանապարհին։

Հայաստանում կանայք մեծ նվիրումով և պատասխանատվությամբ մասնակցում են հանրային, տնտեսական և համայնքային կյանքի զարգացմանը։ Միևնույն ժամանակ, շարունակում են առկա լինել խնդիրներ՝ կապված կանանց նկատմամբ բռնության, խտրականության, ինչպես նաև աշխատանքի, կրթության և որոշումների կայացման գործընթացներում հավասար մասնակցության ապահովման հետ։

Կանանց նկատմամբ բռնության և խտրականության ցանկացած դրսևորում անընդունելի է և պահանջում է հետևողական կանխարգելում ու արդյունավետ արձագանք։ Այս մարտահրավերների հաղթահարումը հնարավոր է միայն պետության, հասարակության և յուրաքանչյուրիս համատեղ ու հետևողական ջանքերով։

Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության առանցքային ուղղություններից է կանանց իրավունքների պաշտպանությունն ու խթանումը։ Պաշտպանի աշխատակազմը շարունակաբար արձանագրում և բարձրաձայնում է կանանց իրավունքների խախտման դեպքերը, ներկայացնում առաջարկություններ օրենսդրական և համակարգային բարեփոխումների վերաբերյալ, իրականացնում մշտադիտարկումներ և իրազեկման ծրագրեր։

Առանձնահատուկ ուշադրություն է դարձվում ընտանեկան բռնության կանխարգելմանը, սոցիալական և աշխատանքային իրավունքների պաշտպանությանը, ինչպես նաև հասարակական և քաղաքական կյանքում կանանց մասնակցության ընդլայնմանը։

Կանանց իրավունքների լիարժեք իրացումը իրավական և ժողովրդավարական պետության կայացման կարևոր գրավականներից է։ Իրավահավասար և արժանապատիվ միջավայրի ձևավորումը հնարավոր է միայն հետևողական և համատեղ ջանքերով։

Սիրելի՛ կանայք, մաղթում եմ ձեզ ներդաշնակություն, ինքնաբավություն, ուժ և վստահություն՝ ձեր իրավունքների պաշտպանության և ինքնաիրացման ճանապարհին։ Յուրաքանչյուրիդ ներուժը կարևոր է մեր երկրի զարգացման և հասարակական կյանքի առաջընթացի համար։

Մարդու իրավունքների պաշտպանի հաստատությունը շարունակելու է լինել կանանց իրավունքների հետևողական պաշտպանն ու աջակիցը՝ տարվա յուրաքանչյուր օր։
Եվս մեկ անգամ շնորհավորում եմ Մարտի 8-ի՝ Կանանց միջազգային օրվա առթիվ»։

Ամենից շատ դիտված

09:00 ՀՀ-ՌԴ փոխադարձ «հարվածները» տեղափոխվում են փողոց․ բողոքի ակցիա՝ ՌԴ դեսպանատան դիմաց
20:00 Թվերի հսկայական անհամապատասխանություն և խախտումներ. Oragir.News-ը բացահայտում է ընտրական կեղծիքները
19:19 Իմ արքայադուստր, հպարտ քեռի. երգիչ Անդրեի քրոջ դուստրն ավարտել է դպրոցը
16:00 Հիմար Իվա՞նն է Փաշինյանի հերոսը. ինչու են փակում ԵՊՀ արտգրակի ամբիոնը
15:26 Դերասանուհի Անիտա Ավետիսյանը մայրիկ է դառնալու
22:44 ՔՊ-ականների կողմից Արթիկում ծեծված քաղաքացին բողոքը հետ է վերցրել, պնդում է, որ այլևս բողոք չունի
21:43 Սա այն դեպքն էր, երբ հաղթանակը հայտարարվեց «պանիխիդայի» դեմքով. Ռոբերտ Քոչարյան
00:00 Ստացվում է՝ բախտներս բերեց. եթե Անուշ Սեդրակյանը դառնար ընդդիմադիր պատգամավոր, ողջ ԵՊՀ-ն կփակեին. Հայրապետյան
22:37 ԿԸՀ–ն ամփոփել է 637 ընտրական տեղամասերի քվեարկության վերահաշվարկի արդյունքները
14:24 Երևանում մարդատար ավտոմեքենաների համար սահմանափակումներ են մտցվելու. Ավինյան