Ներքին Միտք 8 ամիս առաջ - 18:58 31-12-2025

ՀՀ իշխանությունների կողմից իրականացվող արշավը թիրախավորում է Հայ առաքելական եկեղեցու բուն էությունը. Ամստերդամ

Բարերար, գործարար Սամվել Կարապետյանի խափանման միջոցը փոխելն ընդամենը մեկ դրվագ է Հայաստանի իշխանությունների կողմից իրականացվող շատ ավելի ընդգրկուն ու խորապես մտահոգիչ արշավում։

Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է փաստաբան Ռոբերտ Ամստերդամը։

Երեկ հայտնել էինք, որ դատարանը փոխել է գործարարի խափանման միջոցը, և կալանքը փոխարինվել է գրավով և տնային կալանքով։

Ըստ Ամստերդամի` այս ամբողջ գործընթացը թիրախավորում է Հայ առաքելական եկեղեցու բուն էությունը։

«Այն, ինչ այսօր տեղի է ունենում, լոկ իրավական գործընթաց չէ, այլ վարչապետ Փաշինյանի վարչակազմի ուղղակի հարձակումը Քրիստոսի և կրոնական ազատության դեմ։ Հայ Առաքելական եկեղեցին պետք է զերծ մնա քաղաքական ճնշումներից և պետական միջամտությունից»,– գրել է նա։

Փաստաբանը նշել է, որ Սամվել Կարապետյանի դեմ հարուցված անհեթեթ ու շինծու մեղադրանքները պետք է ամբողջությամբ կարճվեն, իսկ քրիստոնյա պատանդները պետք է անհապաղ տուն վերադառնան (նկատի ունի Բաքվում պահվող հայ գերիներին- խմբ.)։

«Հայաստանին պետք է հնարավորություն տրվի վերադառնալու իր պատմական ուղուն, որը խարսխված է հավատի, արժանապատվության, ինքնիշխանության և օրենքի գերակայության վրա»,- նշել է նա:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
23:43 «Առավոտը» հրապարակել է Կոռնիձորի վարչական ղեկավար Սուրեն Ամարյանի հետ զրույցի ձայնագրությունը
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
23:55 Զելենսկին աջակցել է եռակողմ բանակցությունների վերաբերյալ ԱՄՆ-ի առաջարկին
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ
19:48 Ուիթքոֆի և Քուշների հետ բանակցությունների 2 փուլերն ավարտվեցին․ սկսվում է 3-րդը․ Զելենսկի