Ներքին 9 ամիս առաջ - 23:12 29-12-2025

Գրանցվել է 535 դեպք, որից 193-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայության անցած շաբաթը՝ ամփոփ

Փրկարար ծառայությունն ամփոփել է անցած շաբաթը. դեկտեմբերի 22-28-ը գրանցվել է 535 դեպք, որից 193-ը՝ արտակարգ, եղանակային պայմաններով և այլ գործոններով պայմանավորված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 54 դեպք, տուժել է 82, զոհվել՝ 8 մարդ, փրկարարական գործողությունների արդյունքում փրկվել է 2 մարդ:

Ստորև ներկայացնում ենք ՆԳՆ փրկարար ծառայության հաղորդագրությունը.

Դեկտեմբերի 22-28-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 535 դեպք, որից 193-ը՝ արտակարգ:

Մասնավորապես՝ հրդեհի՝ 103, փլուզման, պայթյունի, ձնաբքի՝ 1-ական, կենսաապահովման կոմունալ համակարգերում վթարի՝ 2, զինամթերքի հայտնաբերման, մերկասառույցի՝ 13-ական, կեղծ ահազանգի, թունավորման՝ 6-ական, առատ ձյան, ինքնասպանության փորձի՝ 4-ական, ճանապարհատրանսպորտային պատահարի՝ 49, ինչպես նաև՝ կենցաղային կանչի՝ 174, հրդեհի ծագման սպառնալիքի՝ 34, հրդեհի կեղծ կանչի՝ 27, 97 այլ դեպքեր:

Եղանակային պայմաններով և այլ գործոններով պայմանավորված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 54 դեպք: Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 81 քաղաքացու և անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին արգելափակված 66 տրանսպորտային միջոց:

Նախորդ շաբաթվա ընթացքում տուժել է 82, զոհվել՝ 8 մարդ: Փրկարարական գործողությունների արդյունքում փրկվել է 2 մարդ:

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ