Մամուլ 9 ամիս առաջ - 08:25 25-12-2025

Արդեն բացեիբաց են խոստովանում, որ նպատակը Եկեղեցին քանդելն է. Փաստ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Իզուր չեն ասում, որ իսկությունը կա՛մ տան փոքրից կիմանաս, կա՛մ անսթափ վիճակում գտնվողից: Հասկանալի է՝ այս դեպքում փոխաբերական իմաստով. ՔՊ-ի «տան» փոքր սատելիտներից մեկը հայտարարում է, որ Հայ առաքելական եկեղեցին պետք է քանդել:

Ահավասիկ, Հ1-ին տված հարցազրույցում Վազգեն Սարգսյանի եղբայրը հայտարարել է (մեջբերումը բառացի է). «Ես միանշանակ հենց էդ կարծիքին եմ, որ Հայ առաքելական սուրբ եկեղեցին Ռուսաստանի հետ կապի շղթայի մեր վերջին օղակն է, և էդ օղակը քանդել է պետք, միանշանակ»:

Նախ՝ որպեսզի քպական «մտքի տիտաններին» ու «կռուտիտի քանքարներին» ձերբազատենք այլևայլ ոլորումներից, դասական տրամաբանության դիրքերից վերլուծենք արված հայտարարությունը, չնայած վերլուծելու բան էլ չկա՝ այնքան որ ակնհայտ է: Ասում է. ՀԱԵ-ն Ռուսաստանի հետ կապող օղակ է: Եվ միանգամից՝ պետք է քանդել այդ օղակը: Նորից գնանք հետ, ո՞րն էր այդ օղակը, ճիշտ է՝ Եկեղեցին: Պարզ, կարճ, կոնկրետ, առանց այլևայլությունների…

Փաշինյանի երդվյալ կողմնակիցն ու զինակիցը չի ասում՝ Կաթողիկոսը այս, այն, այնինչ սրբազանը՝ մեկ ուրիշ բան, այնինչ քահանան՝ այսպես, այնպես, և այլն: Չէ՛: Շատ ուղիղ, բաց տեքստով ասում է՝ Եկեղեցին պետք է քանդել. «Օղակը (իմա՝ Եկեղեցին) պետք է քանդել»:

Այսինքն՝ Հայ առաքելական եկեղեցին պետք է քանդեն կամ նպատակ ունեն քանդելու: Այսինքն՝ այլևս չեն էլ թաքցնում, որ իրենց նպատակը հենց մեր Ազգային եկեղեցին քանդելն է: Ու այն, որ դա կապում են Ռուսաստանի հետ, ավելի ճիշտ՝ Ռուսաստանից կտրվելու հետ, պարզորոշ ցույց է տալիս, թե որտեղից է գալիս Փաշինյանի, ՔՊ-ի ու իր սատելիտների այդ եկեղեցաքանդման հրահանգը, ինչ կազմակերպված ուժեր են գործում այստեղ ու այս հարցում: Ինչպես հետևողականորեն ազգայինի հիմքերը, հայկական ինքնության հիմքերը քանդել են, հիմա էլ շարունակում են քանդել. սա՛ է պետք իրենց:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով