Մամուլ 9 ամիս առաջ - 08:12 25-12-2025

«Շողակաթ» TV-ն հեռարձակող ՓԲԸ-ն կլուծարվի. որոշում. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Իշխանությունը այսօր Կառավարության օրակարգում ընդգրկված նախագծերից մեկի միջոցով կլուծարի «Հոգեւոր-մշակութային հանրային հեռուստաընկերություն» ՓԲԸ-ն, որը 2011 թվականի հունվարից հեռարձակում է «Շողակաթ» տեսալսողական ծրագիրը։
Այս մասին «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկանում է Կառավարության պաշտոնական կայքից։

Կառավարությունը հոկտեմբերի 2-ին հավանություն է տվել «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում փոփոխություն կատարելու նախագծին, որով առաջարկվում է կրճատել հանրային հեռարձակողների թիվը։ Պատգամավորներ Սիսակ Գաբրիելյանի և Թագուհի Ղազարյանի ներկայացրած օրենքի նախագծով առաջարկվում է սահմանել, հանրային հեռարձակողների թիվը։Գործող օրենքով հանրային հեռարձակողները երեքն են՝ «Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը», «Հայաստանի հանրային ռադիոընկերությունը» և «Հոգևոր-մշակութային հանրային հեռուստաընկերությունը», որը 2011 թվականի հունվարից հեռարձակում է «Շողակաթ» տեսալսողական ծրագիրը։
Շողակաթ ՀԸ-ի ինչպես նաև Եկեղեցու դեմ արշավը և ՓԲԸ-ի գործունեության դադարեցման պահանջը ձևավորվեց այն բանից հետո երբ մեկնարկեց Վարչապետի հրաժարականի պահանջով Բագրատ Սրբազանի պայքարը։ Քաղաքացիական պայմանագրի անդամներն այս ամենի մասին խոսում էին դեռևս անցած տարվանից՝ դժգոհելով դրա բովանդակությունից։

Դեռ հոկտեմբերին, առաջարկվող փոփոխությունը ընդունելի չէր եղել Հանրային հեռարձակողի խորհրդի համար։ Կառավարությանը ուղարկված գրության մեջ Խորհուրդը նշել էր, որ մշակութային ուղղվածության առանձին տեսալսողական ծրագրի առկայությունը և հեռարձակումը հանրային մուլտիպլեքսի միջոցով պարտադիր է։ Իսկ ահա այսօր Կառավարության օրակարգում ընդգրկված նախագի ամփոփաթերթում Հանձնաժողովը նշել է՝ «Հանրային հեռարձակողի խորհուրդը «Հոգևոր-մշակութային հանրային հեռուստաընկերություն» փակ բաժնետիրական ընկերությունը լուծարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի վերաբերյալ առաջարկություններ ու դիտողություններ չունի:»

Նախագծով սահմանվում է՝ Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին՝ ընկերության լուծարման աշխատանքներն իրականացնելու նպատակով սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 15-օրյա ժամկետում ստեղծել լուծարման հանձնաժողով։

Ինչպես ակնհայտ է դառնում, իշխանություններն ամեն բան անում են, որ Վեհափառի ամանորյա շնորհավորանքն անգամ «Շողակաթ» հեռուստաընկերությամբ չհեռարձակվի»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
23:50 Իլոն Մասկը երեխայի մորն ամսական վճարումները կրճատել է մինչև 20 հազար դոլար