Ներքին 10 ամիս առաջ - 17:58 20-12-2025

Գյումրիում ստերջացված շունը կծել է քաղաքացուն. ահազանգ

Գյումրիում թափառող շների խնդիրը չի լուծվում, թեև ժամանակ առ ժամանակ լուծումներ են առաջարկվում, բայց դրանք ժամանակի ընթացքում ցույց են տվել իրենց ոչ արդյունավետ լինելը։

Գյումրիում վերջին անգամ որպես այդպիսին շների ստերջացում կատարվել է մոտ 2 տարի առաջ։

Oragir.News-ին դիմած քաղաքացին հայտնում է, որ երեկ ստերջացված շունը կծել է ոտքը։ Տուժած քաղաքացին նշում է, որ բարեբախտաբար վերքը խորքային չէ, ճիշտ ժամանակին է դիմել հիվանդանոց և ստացել անհրաժեշտ պատվաստումները։

Նշենք, որ շների ստերջացման ծրագիրը առաջին անգամ Գյումրիում ներդրվեց 2019 թ. (500 շան ստերջացման ծրագրի համար հատկացվեց 22 մլն 184 հազար դրամ)։ 2020-2021 թթ. շների ստերջացումն իրականացրել է «My vet» կլինիկան։ 2022-ին դարձյալ այս կլինիկան է իրականացրել շների ստերջացումը, բայց տարբեր պայմաններով։

2023-ին մրցույթը շահել է «Կումնի» ՍՊԸ-ն։ Նշենք, որ տարբեր տարիներին տարբեր են եղել մոտեցումներն ու աշխատանքների համար քաղաքային բյուջեից հատկացված գումարների չափը։

Ամենից շատ դիտված

21:41 Դերասանուհի Դիանա Մխիթարյանն այսօր ամուսնանում է․ հարսանեկան կերպարն արդեն ուշադրության կենտրոնում է
09:23 Ծառուկյանը ջախջախեց Դիլոն Դենիսին` նվաճելով RAF-ի չեմպիոնական տիտղոսը
21:49 «Իմ սիրտը զբաղված է»․ Սոնա Շահգելդյանը՝ նոր սիրելիի և երկրորդ անգամ մայրանալու մասին
22:03 Շաքիում վիրավորում ստացած կինը կրկին պետք է վիրահատվի, բայց խնդիրներ են ի հայտ եկել
21:35 Եթե ցանկանայինք, կարող էինք վերցնել ամբողջ երկիրը․ Թրամփը՝ Իրանի մասին
20:47 Էկոպարեկները հայտնաբերել են Սիսիանի անտառներում մոլորված երեխաներին
22:35 Իմ հաջորդ մենամարտը տիտղոսի համար է լինելու․ Արման Ծառուկյան
21:12 Ամասիայի համայնքապետը ՔՊ-ական դառնալուց հետո անհետացել է
08:40 Ուկրաինական ԱԹՍ-ների գրոհի հետևանքով Մոսկվայի 4 օդանավակայանները փակ էին
23:12 Ավտոբուսում կնոջ նկատմամբ բռնnւթյուն կիրառած տղամարդու նկատմամբ կիրառվել են վարչական հսկողություն և բացակայելու արգելք