Ներքին 2 տարի առաջ - 17:02 10-07-2024

Գյումրիում ձին կծել է 7 տարեկան աղջկան. նա հոսպիտալացվել է. shamshyan.com

Այսօր՝ հուլիսի 10-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 15:10-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակի 1-ին վաշտի 3-րդ դասակի պարեկներ Կարեն Վահրադյանն ու Գևորգ Փանոյանը Պարեկային ծառայության ավտոմեքենայով Գյումրիի Ավստրիական մանկական բժշկական կենտրոն են տեղափոխել մի երեխայի:

Պարեկները Գյումրի քաղաքի Վարդանանց հրապարակում ծառայություն կատարելիս են եղել, երբ նկատել են, որ մի երեխա լաց է լինում:

Նրանք, մոտենալով նշված վայր, տեղում պարզել են, որ Վարդանանց հրապարակում գտնվող ձին երեխայի աջ թևը կծել է:

Տեղում նրանք երեխային իրենց ծառայողական ավտոմեքենայով տեղափոխում են հիվանդանոց, իսկ պարեկների մեկ այլ խումբ էլ Վարդանանց հրաապարակում հայտնաբերում են ձիերը և տեղում հերթապահություն են իրականացնում, մինչև կժամանի օպերատիվ խումբը:

Տուժած երեխան 7-ամյա աղջիկ է և այս պահին գտնվում է բժիշկների հսկողության տակ:

Շնորհիվ պարեկների ու բժիշկների, երեխայի կյանքին, ըստ մեր ունեցած տեղեկությունների՝ վտանգ չի սպառնում:

Այս պահին պարեկներն ու ոստիկանության ծառայողները պարզում են ձիերի սեփականատիրոջ ինքնությունը:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված

21:41 Դերասանուհի Դիանա Մխիթարյանն այսօր ամուսնանում է․ հարսանեկան կերպարն արդեն ուշադրության կենտրոնում է
09:23 Ծառուկյանը ջախջախեց Դիլոն Դենիսին` նվաճելով RAF-ի չեմպիոնական տիտղոսը
21:49 «Իմ սիրտը զբաղված է»․ Սոնա Շահգելդյանը՝ նոր սիրելիի և երկրորդ անգամ մայրանալու մասին
21:35 Եթե ցանկանայինք, կարող էինք վերցնել ամբողջ երկիրը․ Թրամփը՝ Իրանի մասին
22:03 Շաքիում վիրավորում ստացած կինը կրկին պետք է վիրահատվի, բայց խնդիրներ են ի հայտ եկել
20:47 Էկոպարեկները հայտնաբերել են Սիսիանի անտառներում մոլորված երեխաներին
22:35 Իմ հաջորդ մենամարտը տիտղոսի համար է լինելու․ Արման Ծառուկյան
21:12 Ամասիայի համայնքապետը ՔՊ-ական դառնալուց հետո անհետացել է
19:45 Աննա Հակոբյանը փորձում է մեղավորներ փնտրել դրսում, մինչդեռ գլխավոր մեղավորն իրենց տանն է․ Սոֆյա Հովսեփյան
08:40 Ուկրաինական ԱԹՍ-ների գրոհի հետևանքով Մոսկվայի 4 օդանավակայանները փակ էին