Ներքին Միտք 7 ամիս առաջ - 15:37 20-12-2025

Հիբրիդային դեմագոգիա կամ նիկոլական «խաղաղություն»․ լրտեսական կրքերից անդին. Անդրանիկ Թևանյան

«Մայր Հայաստան» կուսակցության ղեկավար Անդրանիկ Թևանյանի ֆեյսբուքյան գրառումը՝ կից լուսանկարով.

Հիբրիդային դեմագոգիա կամ նիկոլական «խաղաղություն»․ լրտեսական կրքերից անդին

Ըստ Նիկոլ Փաշինյանի ու նրան կցված քարոզիչների՝ Հայաստանի դեմ այս կամ այն չափով հիբրիդային (ինչպիսի՜ սարսափելի բառ են գտել) պատերազմ են մղում՝

Ռուսաստանը,
Իրանը,
Վրաստանը,
Թուրքիան,
Ադրբեջանը։

Ըստ նույն շրջանակների՝ այդ պատերազմում մեզ պետք է օգնի ԵՄ–ն։ Այն ԵՄ–ն, որի համար տխուր հեռանկար է կանխոշորում ԱՄՆ նախագահ Թրամփի վարչակազմը, և որի հովանու ներքո Արցախը հանձնվեց Ադրբեջանին ու տեղի ունեցավ հայերի էթնիկ զտում։

Բա եթե մեր բոլոր հարևաններն ու ՌԴ–ն Հայաստանի դեմ հիբրիդային պատերազմ են մղում, ապա մենք ինչպե՞ս ենք խաղաղություն հաստատելու և անվտանգություն ապահովելու։ ԵՄ–ի միջոցո՞վ։ Մակրոնի, Միշելի, Ուրսուլայի ու Կալասի միջոցո՞վ։ Այնպես, ինչպես Արցախո՞ւմ։

Իրականությունն այն է, որ Հայաստանի դեմ հիբրիդային պատերազմ է մղում Նիկոլ Փաշինյանը՝ տեղեկատվական ահաբեկչությամբ, մեր Եկեղեցու դեմ հարձակմամբ, բիզնես դաշտի ոչնչացմամբ, պետական պարտքի ավելացմամբ, արտաքին խայտառակ քաղաքականությամբ, դեմագոգությամբ, պետական ինստիտուտների արժեզրկմամբ, ստերի տարածմամբ, «հոգևորականների» թափառախմբի ձևավորմամբ, Էրդողանին ու Ալիևին ծառայությունների մատուցմամբ։

Հ․Գ․ Կից նկարում Արցախի հանձնման ու հայաթափման գլխավոր դերակատարներն են և Հայաստանի դեմ հիբրիդային պատերազմի առաջամարտիկները։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
21:57 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Տիգրան Արզաքանցյանի որդու
21:30 «Արտֆուդի» միլիարդների վնասն ու Սողոմոնյանների ընտանիքի կապիտալի պատմությունը
21:38 Գյումրիի փոխքաղաքապետը հրաժարվել է պատգամավորական մանդատից
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել