Մամուլ 7 ամիս առաջ - 08:36 17-12-2025

Սեւանում կառույցներ քանդող դատախազ Այվազյանը մոռացել է, որ ՍՊԸ տնօրեն է. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեկ Սեւանի ափին բեմադրված «շոու ծրագիրը», որը իշխանության հերթական ցուցամոլության դրսեւորումն էր, թե իբր տեսեք՝ մենք մեր շարքերում գտնվող Սասուն Միքայելյանին պատկանող գույքն էլ ենք ապօրինի գույքի անվան տակ հողին հավասարեցնում, փլչեց։ Բայց հետաքրքիրն այն է, որ նշված ապօրինի գույքը մաշված, երկար ժամանակ չօգտագործված, հալից ընկած 3-4 կառույցներ էին, որտեղ անգամ որպես հյուր մտնելն էլ էր անհնար. դղյակները եւ 3800 շինությունները իրենց տեղում են։ Իսկ ով էր այս «շոուի» գլխավոր դերակատարը. Գեղարքունիքի մարզի դատախազ Գագիկ Այվազյանը, ով ավելի լուրջ վարույթներով է անցել։

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ 2023 թվականին ՀՀ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը, ուսումնասիրելով դատախազների առաջխաղացման ցուցակում ընդգրկվել հավակնող Գեղարքունիքի մարզի դատախազ Այվազյանի վերաբերյալ տեղեկությունները, իրականացրել էր քննություն։

ՀՀ ԱՆ Իրավաբանական անձանց պետական ռեգիստրում առկա տվյալների համաձայն՝ Գագիկ Այվազյանը 2011 թվականի մարտի 4-ից մինչեւ 2023 թվականի մարտի 17-ը հանդիսացել է «Կարանգա» ՍՊ ընկերության 100% բաժնեմասի սեփականատեր եւ գործադիր մարմնի ղեկավար։ Գագիկ Այվազյանը, որպես ընկերության տնօրեն, 2020 թվականի փետրվարի 11-ին ՊԵԿ դիմում էր ներկայացրել՝ ընկերության հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգում Արմենակ Այվազյանին որպես առցանց լիազոր գրանցելու վերաբերյալ։ Գագիկ Այվազյանի 2019, 2020, 2021 թվականի տարեկան հայտարարագրերում ընկերության կանոնադրական կապիտալում բաժնեմասնակցության, գործադիր մարմնի ղեկավարի պաշտոնը զբաղեցնելու, ինչպես նաեւ իր բաժնեմասը հավատարմագրային կառավարման հանձնելու վերաբերյալ տվյալներ ներկայացված չեն։

Տեղեկացնենք, որ «Դատախազության մասին» օրենքի 49-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատախազը չի կարող զբաղեցնել իր կարգավիճակով չպայմանավորված պաշտոն պետական կամ տեղական ինքնակառավարման այլ մարմիններում, որեւէ պաշտոն առեւտրային կազմակերպություններում, զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, կատարել վճարովի այլ աշխատանք, բացի գիտական, կրթական, եւ ստեղծագործական աշխատանքից։ Համալիր ուսումնասիրություններից հետո, ըստ որոշման, Հանձնաժողովը այն ժամանակ ՀՀ Գեղարքունիքի մարզի դատախազի տեղակալ Գագիկ Այվազյանի կողմից անհամատեղելիության պահանջների առերեւույթ խախտման հիմքով վարույթ է հարուցել։ Այվազյանը Հանձնաժողով է ներկայացրել պարզաբանում. եւ ինչ է բացատրել… Մասնագիտությամբ իրավաբանը մոռացել է իր հիմնադրած ընկերության մասին. «2011 թվականին՝ նախքան ընկերության բաժնեմասն իրեն փոխանցելը, ՊԵԿ դիմում է ներկայացրել ընկերության գործունեությունը ժամանակավորապես դադարեցնելու մասին, որի հիմքով էլ ընկերության գործունեությունը համարվել է դադարեցված։ Ընկերությունը դրանից հետո որեւէ գործունեություն չի ծավալել եւ շրջանառություն չի ունեցել։ Հայտնել է նաեւ, որ կարծել է, թե իրեն փոխանցվել է միայն ընկերության գույքը, եւ ընկերության տնօրեն հանդիսանալու վերաբերյալ տեղյակ չի եղել»,-ասվում է որոշման մեջ։

Համաձայնեք՝ շատ չես հանդիպի, որ մարդը լինի ՍՊԸ տնօրեն, եւ չիմանա, որ տնօրեն է ի պաշտոնե։ «2014 թվականին զինված ուժերից զորացրվելուց հետո առհասարակ մոռացել է եւ Բարեվարքության թերթիկի լրացման ժամանակ է միայն վերհիշել Ընկերության գոյության մասին»,- ասվում է նույն որոշումում։
Արդյունքում հանձնաժողովը ընդունել է այս պարզաբանումը եւ եզրակացրել, որ Գագիկ Այվազյանի կողմից չեն խախտվել հանրային պաշտոնին օրենսդրությամբ ներկայացվող անհամատեղելիության բովանդակային պահանջը։ Իսկ թե ինչպես է բոլորին մանրադիտակով հետեւող ԿԿ հանձնաժողովը «մոռանալը» օրենքով արդարացրել, անհասկանալի է»։

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
20:18 Ռուսաստանում ընդունվել է արտասահման փախած քաղաքացիների գույքն ու ֆինանսները սահմանափակող նոր օրենքը
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
21:19 Փաշինյանի հաստատած «խաղաղության» պայմաններում ավելանում են ներքին ողբերգությունների զոհերը
17:17 Կառավարությունը ճար չունի, պիտի աջակցի. հարցում` ձկնաբույծների խնդիրների մասին
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ

Ձեզ գուցե հետաքրքրի