Բաստիոն 8 ամիս առաջ - 21:40 10-12-2025

Բաստիոն. ՊԵԿ-ում կոռուպցիա եղել է, բայց մենք պայքարել ու կրճատել ենք. Դավիթ Անանյան

Գևորգ Էմին-Տերյան

Գլխավոր խմբագիր

Oragir.News-ի «Բաստիոն» հաղորդաշարի տաղավարում հյուրընկալել ենք «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության հիմնադիր-անդամ, տնտեսագետ Դավիթ Անանյանին:

Նրա հետ խոսել ենք մի շարք կարևոր թեմաների մասին. անդրադարձ է եղել իշխանության կողմից անընդհատ շեշտվող ասֆալտապատման հարցին:

Ըստ Դավիթ Անանյանի՝ մարզեր այցելելիս ինքն իսկապես զգացել է դրա դրական կողմը, ինչը թերևս այս կառավարության ամենատեսանելի արդյունքն է:

«Մեզ ինչը դուր չի գալիս, այն, թե ինչպես է մատուցվում, դա ֆետիշացնում են՝ ներկայացնելով որպես մեծագույն ձեռքբերում, այնինչ ցանկացած կառավարություն դա պետք է անի, դա նորմալ է»,- նշում է տնտեսագետը՝ բացատրելով նրանով, որ ավելի հեշտ է ցույց տալ կարճաժամկետ արդյունքներ, քան երկարաժամկետ:

Ըստ Դավիթ Անանյանի՝ այժմ ավելի շատ ֆինանսական միջոցներ են հատկացվում ասֆալտապատմանը, քան նախկին իշխանությունների օրոք:

Խոսելով «Հյուսիս-Հարավ» ճանապարհի շինարարության մասին՝ տնտեսագետը նշեց, որ այս առումով մենք ձախողվել ենք, քանի որ նախագիծը պետք է ավարտվեր դեռևս 2017-2019 թվականներին, սակայն խոչընդոտել են հիմնականում սուբյեկտիվ պատճառները:

Անդրադարձ է եղել ՊԵԿ-ում գոյություն ունեցած կոռուպցիային, որի նախագահն է եղել Դավիթ Անանյանը:
«ՊԵԿ-ում կոռուպցիա եղել է, բայց մենք պայքարել ու կրճատել ենք»,- ասել է նա:

Քննարկվել են մի շարք այլ ուշագրավ հարցեր:

Մանրամասները՝ տեսանյութում:

Գևորգ Էմին-Տերյան Գևորգ Էմին-Տերյան

Ամենից շատ դիտված