Ներքին 4 տարի առաջ - 16:52 24-08-2021

Մենք մինչև վերջին րոպեն և վայրկյանը պայքարել ենք, կռիվ ենք տվել․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետը Ազգային ժողովի բարձր ամբիոնից ընդգծեց, որ իր սխալն է համարում 2018 թվականին Լեռնային Ղարաբաղի հարցով ողջ բանակցային ժառանգությունը չհրապարակելը:

«Ես ինչ-որ տեղ ընդունում եմ, որ սխալ եմ արել, որ 2018 թվականի ողջ բանակցային ժառանգությունը չեմ հրապարակել: Հիմա կարող եմ ընդունել դա, որպես սխալ»,- ասաց Փաշինյանը:

Վարչապետը նաև հիշատակեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի՝ 2018 թվականի ապրիլի 17-ի արված հայտարարությունը, որտեղ նա խոսել էր Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորումը փակուղային վիճակում հայտնվելու մասին:

«Ես այս ամբիոնից տասնյակ անգամ եմ ասել, որ այո, մենք մինչև վերջին րոպեն և վայրկյանը պայքարել ենք, կռիվ ենք տվել»,- ընդգծեց Փաշինյանը:

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
20:18 Ռուսաստանում ընդունվել է արտասահման փախած քաղաքացիների գույքն ու ֆինանսները սահմանափակող նոր օրենքը
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
21:19 Փաշինյանի հաստատած «խաղաղության» պայմաններում ավելանում են ներքին ողբերգությունների զոհերը
17:17 Կառավարությունը ճար չունի, պիտի աջակցի. հարցում` ձկնաբույծների խնդիրների մասին
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ