Ուղիղ եթեր
Ներքին 6 ամիս առաջ - 20:39 05-12-2025

Ախուրյանցի Անոյին արգելել են խոսել, որ նոր խնդիրներ չլինեն

Ամիսներ առաջ Oragir.News-ին տված հարցազրույցը Ախուրյանցի Անոյի համար խնդիրներ է ստեղծել։ Բանն այն է, որ Անահիտ Իգիթյանը հայտարարել էր, որ փոշմանել է, որ Նիկոլ Փաշինյանին է ընտրել։

«Մեշոկով փող էլ տան, ես Փաշինյանին չեմ ընտրե։ Սաղիս խաբել է, փոշմանել եմ, որ ըդքան լավ ու վատ եմ եղել իրա համար»,- ասել էր Ախուրյանցի Անոն։

Հարցազրույցից հետո տեղի իշխանական շրջանակների կողմից Անահիտ Իգիթյանի մասնակցությամբ մեկ այլ տեսանյութ հրապարակվեց, որն ավելի շատ մեղայական էր։

Ամիսներ անց Oragir.News-ի լրագրողը եղել է Ախուրյանում։ Ախուրյանցի Անոյի հարազատները նշեցին, որ Անոյին արգելել են խոսել, որ նոր խնդիրներ չլինեն։

«Մե լրագրողիմ խերը արդեն տեսել ենք, մեզի կրակը քցեց, գնացեք ինքը չի ուզե խոսա։ Մեզի թազա խնդիրներ չեն»,- ասաց Ախուրյանցի Անոյի մայրը։

Նշենք, որ Անահիտ Իգիթյանը այն եզակիներից էր, որ անգամ 44-օրյա պատերազմից հետո չփոխեց կարծիքը Նիկոլ Փաշինյանի մասին։