Ներքին 6 ամիս առաջ - 15:56 04-12-2025

3 կանայք գողություն են կատարել «Մեգամոլ»-ից. նրանցից մեկը պարուսույց է. shamshyan.com

Դեկտեմբերի 2-ին ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նոր Նորքի բաժնի ծառայողները օպերացիա են իրականցրել, որը կրել է «Պարելով գողություն չեն անում» անունը:

Այդ օրը ոստիկանության Նոր Նորքի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ «Մեգամոլ» առևտրի կենտրոնում 3 կանայք գողություն են կատարել:

Տեղում պարզվել է, որ ստացված օպերատիվ տեղեկությունը հավաստի էր և «Մեգամոլ» առևտրի կենտրոնի մոտից գողություն կատարելու կասկածանքով ոստիկանները ձերբակալել և Նոր Նորքի բաժին են տեղափոխել Երևանի բնակիչ 41-ամյա Արմինեին, 17-ամյա Անգելինային և 36-ամյա Անիին:

Պարզվել է, որ նշված անձինք «Մեգամոլ» առևտրի կենտրոնում գործող «Էլ Սի Վայկիկի» խանութ սրահից գողացել են 2 հատ սփրոց, 2 հատ բարձի երես, 2 տուփ մոմ և 1 տուփ անկողնային պարագա։

Նշված անձինք Հայաստանում հայտնի պարային ստուդիաներից մեկի աշխատակիցներ են, իսկ նրանցից մեկն էլ պարուսույց է:

Դեպքի փաստով ոստիկանության Նոր Նորքի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք նշված անձանց հետ ներկայացվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժին, որտեղից էլ նշված անձինք ազատ են արձակվել:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: