Ներքին 3 ամիս առաջ - 23:35 25-02-2026

ՀՐԱՏԱՊ․ Կյանքից հեռացել է հայտնի պարուսույց Պետրոս Աֆարյանը

Ցավով տեղեկացնում ենք, որ կյանքից հեռացել է սիրված պարող և հմուտ պարուսույց Պետրոս Աֆարյանը։

Այս մասին հայտնում է Շանթ հեռուստաընկերության էջը։

Նա իր երկարամյա գործունեությամբ մեծ ավանդ է ունեցել հայկական պարարվեստի զարգացման և սերունդների կրթման գործում։ Նրա կորուստը մեծ ցավ է ինչպես գործընկերների, այնպես էլ նրա բազմաթիվ սաների համար։

Oragir News-ը խորին ցավակցություն ու զորակցություն է հայտնում Պետրոս Աֆարյանի ընտանիքին, հարազատներին և ընկերներին։