Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 10 ամիս առաջ - 10:00 30-11-2025

Ավինյանը կանաչապատումը լրիվ վերացրել է. որտեղ է իրականացրել, մեռան ծառ կտրելով․ հարցում

Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան գրառում է արել, որում թվարկել է վերջին տարիներին իրականացված կանաչապատումները։

«Վերջին օրերին շատ եմ տեսնում մեկնաբանություններ, որտեղ քաղաքի օդի աղտոտվածության խնդիրը կապում են «ծառահատումների» հետ։ Եկեք միասին պարզենք՝ սա ճշմարտությո՞ւն է, թե՞ ոչ։ Վերջին երեք տարիներին Երևանն ունեցել է պատմական ծավալի կանաչապատում»,- գրել է նա, թվարկելով իրականացված կանաչապատումները։

Oragir․News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «Համաձա՞յն եք Տիգրան Ավինյանի հետ, որ վերջին տարիներին աննախադեպ կանաչապատում է իրականացվել»։

Հարցվածների մի մասը նշեց, որ ընդհակառակը վերացվել են կանաչապատված հատվածները, որոշներն էլ դրական պատասխան տվեցին։

«Համաձայն չեմ, որովհետև չեմ տեսնում կանաչապատում։ Բոլոր կանաչները վերացնում են, շենքեր են կառուցում»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։

Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ չի ճանաչում Տիգրան Ավինյանին որպես քաղաքապետ։ «Տիգրան Ավինյանը ո՞վ ա, ես տենց քաղաքապետ չեմ ճանաչում։ Լրիվ կանաչապատումը քանդել են, որտեղ են իրականացրել, թող մի հատ ցույց տան, մեռան ծառ կտրելով։ Հետո էլ ասում են տերևները վառում են, դրա համար ա օդը սենց կեղտոտ։»,- նշեց նա։

Քաղաքացիներից մեկի կարծիքով էլ՝ Տիգրան Ավինյանը ոչինչ չի արել։ «Ոչ մի բան էլ չի արել։ Մենակ աղբահանության փողերը ավելացրեց, որը պետք չէր, խայտառակ վիճակ ա։ Տրանսպորտի վիճակը ժամը 5-ից հետո։ Ավինյանին ասեք թող դուրս գա կանգառ, մի տեղ կանգնի նայի, թե ինչ ա կատարվում քաղաքում »,- ասաց նա։

«Ոչ մի բանի հետ համաձայն չեմ»,- պատասխանեց մեկ այլ հարցված։

Մանրամասները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան
21:20 Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Jeep Compass»-ը․ 5 վիրավորներից մեկը անչափահաս է