Կառավարական շենքերի սրահներներում, որտեղ օրերով մարդ չի մտնում, ջահերը լրիվ վառած են: Դա գիտե՞ք ինչից է, որովհետև միացնող-անջատողն ասում է՝ պետական փող է էլի, ով է սրա տերը։ Այս մասին այսօր կառավարության հերթական նիստին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ մատնանշելով, թե ինչպիսի անարդյունավետ ծախսեր են կատարվում պետական բյուջեից։