Ներքին 2 տարի առաջ - 13:46 10-12-2023

Տանս լույսը իրեք տարի է՝ վառած կթողնիմ, որ տղես գերությունից տուն գա, մութ չեղնի. շիրակցի գերու մայր

Oragir.News-ը արդեն հայտնել էր, որ Ադրբեջանը հրապարակել է 32 գերիների անունները, որոնք վերադարձվելու են Հայաստանին։ Նաև հայտնել էինք, որ նրանից 26-ը Շիրակի մարզից են, ովքեր գերեվարվել են 2020 թվականի դեկտեմբերի 12-ին Հադրութի շրջանի Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերի պաշտպանության ժամանակ։

«Ես տղուս անունը տեսել եմ ցուցակի մեջ, բայց չիդենք՝ երբ գուկան, երբ ազատ կարձակվի։ Իրեք տարի է՝ չեմ տեսել երեխուս, անունը որ տեսա, ինչխոր հրաշք էղներ, ինչխոր նոր ծնվեի։ Իրեք տարի մեզի խաբեցին եսօր-եգուց, եսօր-եգուց։ Էս իրեք տարվա մեջ ինչ հիվանդություն ըսես, որ ձեռք չբերեցի։ Չեմ կռնա էլ դիմանա...ընձի գործին կուդամ, որ քիչմ ուղեղս անջատվի, հնար չկա»,-Oragir.News-ի հետ զրույցում ասում է շիրակցի գերեվարված Հ.Հ.-ի մայրը՝ Ռ.Ն.-ն։

Պատերազմից 3 տարի անց Բաքվի բանտերում հայ գերիներ կան, որոնց մի մասը հաստատված է, մյուս մասը՝ ոչ։

Նիկոլ Փաշինյանը, որ 2021 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի ժամանակ խոստանում էր գերիներին վերադարձնել՝ ասելով՝ 1-2 ամիս ավելի Բաքվում մնալու համար մեզ կներեն, կարծես՝ մոռացել է նրանց։

2022 թվականին Շիրակի նախկին մարզպետ Նազելի Բաղդասարյանի իր աշխատանքի 100 օրերի հաշվետվության ժամանակ հայտարարել էր, որ Ադրբեջանում Շիրակի մարզից կան 30 գերիներ, գերեվարված 62-ից 32-ը վերադարձել են։

Գերեվարված պահեստազորայիններից մեկի մայրը, ում անունն իր իսկ խնդրանքով չենք նշում պատմեց, որ ամիսը մի անգամ խոսում է որդու հետ, ասում է՝ անճանաչելի է որդին դարձել։

«Կարմիր խաչի միջոցով ամսվա մեջ մի անգամ տեսակապով կխոսանք․ շատ է փոխվել, մերը կզգա չէ, որ իրա երեխեն լավ չէ։ Նամակներ կգրե, մենք պատասխան նամակ կգրենք...գրքեր էր ուզել ու Աստվածաշունչ։ Անընդհատ կըսե`մա ջան, քեզի լավ նայե...ինչ էնե մաման, որ պատին գլուխը տա։ Իրեք տարի մենք չիդենք գիշերն ինչ է, ցերեկն ինչ է։ Տանս լույսը իրեք տարի է վառած կթողնիմ, որ տղես գերությունից տուն գա, մութ չեղնի»,-պատմում է շիրակցի պահեստազորայինի մայրը։

Ասում է`վերջապես իր աղոթքներն էլ անպատասխան չմնացին։

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ
21:19 Փաշինյանի հաստատած «խաղաղության» պայմաններում ավելանում են ներքին ողբերգությունների զոհերը
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
20:18 Ռուսաստանում ընդունվել է արտասահման փախած քաղաքացիների գույքն ու ֆինանսները սահմանափակող նոր օրենքը
10:05 Ռուսաստանը դատարկում է ոսկու պաշարները. 2002 թ․-ից ի վեր ամենախոշոր վաճառքը