Ներքին 1 ժամ առաջ - 23:41 26-10-2026

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդունել է Համաշխարհային բանկի խմբի փոխնախագահին

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդունել է Համաշխարհային բանկի խմբի փոխնախագահ Գուանգժե Չենի գլխավորած պատվիրակությանը, ով Հայաստան է ժամանել ՄԱԿ-ի Կենսաբազմազանության կոնվենցիայի 17-րդ համաժողովի շրջանակներում։
Ողջունելով հյուրերին՝ փոխվարչապետը բարձր է գնահատել կլիմայական դիմակայունության ամրապնդման և կանաչ անցման համար անհրաժեշտ ֆինանսական և տեխնիկական ռեսուրսները պետություններին առավել հասանելի դարձնելու Համաշխարհային բանկի հանձնառությունը։

Այս համատեքստում Տիգրան Խաչատրյանը հույս է հայտնել, որ համատեղ աշխատանքի արդյունքում կհաջողվի COP17-ի շրջանակում քննարկվող նպատակները վերածել ՀԲ հետ կոնկրետ ծրագրային նախաձեռնությունների շուրջ համագործակցության։

Հանդիպման ընթացքում զրուցակիցները մանրամասն անդրադարձ են կատարել երկկողմ ընթացիկ համագործակցության՝ կլիմայի փոփոխության և բնապահպանական տեսանկյունից էական նշանակություն ունեցող ուղղություններին։ Մասնավորապես՝ մտքեր են փոխանակվել վերականգնվող էներգետիկայի և դրա համատեքստում կուտակիչ կայանների ենթակառուցվածքի զարգացման, ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարման, լանդշաֆտների վերականգնման և հողերի դեգրադացիայի կանխարգելման ուղղությամբ իրականացվող ընթացիկ ծրագրերի շուրջ։

Կենսաբազմազանության պահպանության և կլիմայական նպատակների իրականացման ֆինանսավորման աղբյուրների ընդլայնման անհրաժեշտության համատեքստում անդրադարձ է կատարվել նաև կանաչ ֆինանսավորման գործիքների կիրառման հեռանկարներին և այս ուղղությամբ հնարավոր համագործակցությանը։

Ամենից շատ դիտված

08:05 Ստեփանավանում առաջատար է «Գործարարը»՝ Արմեն Գրիգորյանի առաջնորդությամբ
11:47 «Չայնիի» ոլորաններում 4 մեքենայի բախման հետևանքով վիրավորներ կան․ հայտնի են նրանց ինքնությունները
10:00 Կանացի շարֆ` նվեր Նիկոլ Փաշինյանին, իսկ Աննա Հակոբյանի նվերները չեն հայտարարագրվում
23:05 Գոռ Հակոբյանը պատմել է որդու բուժման ընթացքի և ընտանիքի անցած ճանապարհի մասին
17:30 Էդ ի՞նչ հարցազրույցներ ես տալի․ Հարկադիրի ավագ կատարողը հայհոյել և մի քանի հոգով բռնության են ենթարկել Նորագավիթի բնակչին
13:45 Թաթուլ Պետրոսյանի մահից հետո Միլենան առաջին անգամ անդրադարձել է իրենց ընտանեկան խնդիրներին
18:39 Հալաբյան փողոցում թիթեղների տակից գտնված փոքրիկին չեն որդեգրել. ՆԳՆ-ն ու ԱԲՆ-ն մանրամասնում են
13:22 Երևան-Աշտարակ ճանապարհի վթարից տուժած երկու երեխայի վիճակը ծայրահեղ ծանր է․ մեկ երեխա մահացել է
19:00 ՔՊ-ն պարտվել է. քամելեոններն են հաղթել ՏԻՄ ընտրություններում
09:04 Մեծամորում բախվել են «Toyota Ipsum»-ը և «Ford Mustang»-ը․ կա 1 զոհ․ 4 վիրավոր. վարորդներից մեկը եղել է խմած