Ներքին 3 տարի առաջ - 14:07 16-11-2022

Արփիի ընտրությունը լրիվ խորհրդանշական է, տեխնիկապես հնարավոր չէ հաշվարկել, թե մոլորակի ութմիլիարդերորդ մարդը որտեղ կծնվի

«Մենք այցելեցինք երեկ Մարտունու ծննդատուն, փոքրիկ Արփիին և իր մայրիկին նվերներ տարանք, շնորհավորեցինք, մաղթանքներ ասացինք»,- այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի հասարակայնության հետ կապերի համակարգող Մհեր Մանուկյանը՝ խոսելով Գեղարքունիքի մարզի Մարտունու ծննդատանը լույս աշխարհ եկած Երկիր մոլորակի ութմիլիարդերորդ մարդուն այցից։

Պատասխանելով հարցին, թե ինչ հաշվարկով է որոշվել, որ Մարտունիում է ծնվել մոլորակի ութմիլիարդերորդ մարդը՝ Մանուկյանն ասաց. «Արփիի ընտրությունը լրիվ խորհրդանշական է, ոչ մի հաշվարկ չկա դրա հիմքում ընկած և չէր էլ կարող լիներ, որովհետև տեխնիկապես հնարավոր չէ հաշվարկել, թե մոլորակի ութմիլիարդերորդ մարդը որտեղ կծնվի մոլորակի որ վայրում և երբ»։

«Մենք ուղղակի խորհրդանշական ընտրեցինք Գեղարքունիքի մարզը, Մարտունու ծննդատանն իմացանք, որ ծնվում է Արփին գնացինք շնորհավորեցինք իրենց»,- ասաց նա։

Հարցին, թե ինչու ընտրվեց հենց Գեղարքունիքի մարզը, Մանուկյանը պատասխանեց. «Որովհետև Գեղարքունիքի մարզը ունի նաև խնդիրներ ժողովրդագրության տեսանկյունից, ունի սեռով պայմանավորված արհեստական ընդհատումների տեսանկյունից և ուզեցինք այս անգամ մեր ուշադրությունը բևեռել այդ մարզին, մենք նույն կերպ արել ենք տասը տարի առաջ՝ 2011 թվականին, յոթմիլիարդերորդ երեխան ենք սինվոլիկ ընտրել, նշել, այս անգամ գնացինք Գեղարքունիք, և քանի որ մարզային ծննդատներում այնպես չէ, որ ամեն օր ծնունդներ են լինում, պարզեցինք, որ Մարտունու ծննդատանը ունենալու ենք մոտակայքում ծնունդ և, ըստ այդմ, գնացինք այնտեղ»։

Հետաքրքրվեցինք Մանուկյանից, բացի իրենցից էլ ովքեր են այցելել մոլորակի ութմիլիարդերորդ մարդուն, Մանուկյանը հայտնեց. «Մարզպետարանի առողջապահության բաժնի պետն է ներկա եղել, ծննդատան տնօրենը, Հանրային հեռուստաընկերության օպերատորը, ում թույլ տվեցինք, որ կադրեր անի, հետո ուղարկեցինք բոլորին և մենք»։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից