Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ Նրանց կարծիքով 6 ամիս առաջ - 15:30 19-11-2025

Ո՞վ պետք է ուղեկցեր, դավաճաննե՞րը. հարցում` ԱՄՆ պաշտոնյայի այցի վերաբերյալ

ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Ալիսոն Հուքերը Հայաստան այցի ընթացքում այցելել է Ծիծեռնակաբերդի Եղեռնի զոհերի հիշատակի համալիր՝ առանց հայկական կողմի որևէ պաշտոնյայի ուղեկցության։

Oragir.News-ը Երևանի փողոցներում անցկացրել է հարցում՝ պարզելու համար, թե ի՞նչ են մտածում քաղաքացիներն այս իրավիճակի մասին։ Պարզվեց, որ կարծիքները բազմազան են․ մի մասը վստահ էր, որ այցը եղել է պաշտոնյայի անձնական որոշումը, մյուսներն էլ նշում էին, որ տեղեկացված չեն եղել կամ թեման իրենց չի հետաքրքրել։

Սակայն հարցվողների զգալի մասն իր դժգոհությունը կապեց ներկայիս իշխանությունների վարքագծի հետ։

«Որովհետև մեր երկիրը ղեկավարում են թուրքերը, սիրելիս»,- ասաց հարցվածներից մեկը։

Այս տեսակետին միացավ նաև մեկ այլ քաղաքացի, որը հայտարարեց․

«Ո՞վ ուղեկցի, ղեկվարությո՞ւնը, ինչի մենք ղեկավարություն ունե՞նք։ Մի հատ դավաճան ունենք, անուղեղ, որ սրբություն չունի: Շատ բան կա ասելու, ուղղակի կլռեմ»։

Մեկնաբան Հակոբ Բադալյանը Oragir.News-ի հետ զրույցում նշեց, որ Հուքերի այցելությունը եղել է զուտ անձնական նախաձեռնություն և ամերիկյան կողմը «չի եղել այցի պաշտոնական շրջանակով շահագրգռված»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

01:00 ԱԺ ընտրությունների արդունքները․ ԹԱՐՄԱՑՎՈՂ
17:28 ՔՊ-ականները Լիճքում ծեծել են «Ուժեղ Հայաստան»-ի վստահված անձին, որը Գնել Սանոսյանի հորաքրոջ տղան է
20:38 ԿԸՀ-ն ամփոփում է ընտրությունների արդյունքները. ՈւՂԻՂ
00:43 ՔՊ՝ 56.04%, Ուժեղ Հայաստան՝ 21․87%, Հայաստան դաշինք՝ 8․69%․ 131 տեղամասի արդյունքները
23:43 Իրավիճակը ՔՊ շտաբի մոտ. նախնական տվյալներով՝ Փաշինյանի ուժը հաղթում է. ՈւՂԻՂ
09:34 Արմավիրի մարզպետը ՔՊ շրջանակներում հայտարարել է, որ Նորապատում «Ուժեղ Հայաստան»-ը ձայն չի հավաքելու. Yerevan.Today
14:22 Մեր գլխավոր ակտիվիստներին ձերբակալում են, որ չկարողանան գնալ ընտրության․ Սամվել Կարապետյան
19:16 30.000 արցախցի զրկվել է իրենց ընտրական իրավունքից. Ռոման Երիցյան
00:13 Հայերն իրոք քվեարկել են հօգուտ ադրբեջանցիների հետ ապրելու․ Հայկ Մարտիրոսյան
22:40 Երևանում տեղի է ունեցել «ռազբորկա», հնչել են կրակոցներ. բժիշկները պայքարում են 30-ամյա տղամարդու կյանքի համար