Ուղիղ եթեր
Ներքին 9 ամիս առաջ - 17:16 14-08-2025

Գույքի հափշտակության մեջ մեղադրվող ՊՆ պաշտոնյայի վերաբերյալ քրվարույթն ուղարկվել է դատարան

ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանությունից ստացված հաղորդման հիման վրա ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթով կատարված նախաքննությամբ պարզվել է, որ ՊՆ N զորամասի վառելիքի և քսանյութերի ծառայության պետի պաշտոնը զբաղեցրած անձը յուրացման եղանակով կատարել է խոշոր չափերի գույքի հափշտակություն և պաշտոնեական կեղծիք:

Մասնավորապես՝ նախաքննությամբ պարզվել է, որ հիշյալ պաշտոնատար անձը, իրենց զորամասին հատկացված ավելի քան 3 մլն ՀՀ դրամ արժողությամբ 6,6 հազ. լիտր ավտոբենզինի կտրոնները յուրացման եղանակով հափշտակելու միասնական դիտավորությամբ, դրանց վերաբերյալ տվյալները չի մուտքագրել զորամասի համապատասխան մատյանում, որից հետո, պաշտոնեական դիրքն օգտագործելով, յուրացրել է դրանք:

Բացի այդ, ՊՆ պաշտոնատար անձը պաշտոնական շրջանառության ենթակա փաստաթղթում կեղծ տեղեկություններ է մտցրել զորամասի՝ 2023 թվականի հունվար և փետրվար ամիսներին փաստացի ծախսագրված «ավտոբենզինի կտրոն» նյութական միջոցների և ավտոբենզինի վերաբերյալ և, ծառայողական լիազորություններն օգտագործելով, դիտավորությամբ հափշտակել զորամասին պատկանող ավելի քան 500 հազ. ՀՀ դրամ արժողությամբ 660 լիտր ավտոբենզինի կտրոններ ու 315 կգ ավտոբենզին:

Խոշոր չափերով հափշտակության և պաշտոնեական կեղծիք կատարելու համար ՊՆ պաշտոնատար անձին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 256-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով (2 դրվագ) և ՀՀ քրեական օրենսգրքի 445-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել պաշտոնավարման կասեցումն ու ՀՀ-ից բացակայելու արգելքը։ Մեղադրյալի կողմից պետությանը պատճառված 3,6 մլն ՀՀ դրամի վնասը նախաքննության ընթացքում ամբողջությամբ վերականգնվել է:

Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են ՀՀ հակակոռուպցիոն դատարան:

Ամենից շատ դիտված

22:41 Փաշինյա՛ն, մենք գալիս ենք քեզ փոխարինելու. «Ուժեղ Հայաստան»
22:48 Այ տղա՛, դու ո՞վ դառար, որ զոհվածի մորը քաշքշես, դու ո՞վ դառար, որ նահատակվածի հորը կալանավորես. Ռուբեն Մխիթարյան
10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
21:47 Ուղերձ՝ մեզ չսիրող մարդկանց. Ավինյանը խորհուրդ է տալիս՝ ում ընտրել
22:15 4 օրից հայ ժողովուրդը կայացնելու է վերջին տասնամյակների կարևոր որոշումներից մեկը, որովհետև երկրի գոյությունն է վտանգված. Սամվել Կարապետյան
23:05 Արթուր Օսիպյանը ուղերձ է հղել քրեակատարողական հիմնարկից
00:00 «Ուժեղ Հայաստան» կուսակցության հանրահավաքը՝ թռչնի թռիչքի բարձրությունից
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
23:50 Չորս օրից մեր պատմության համար վճռորոշ օր է․ Նարեկ Կարապետյան