Գենշտաբի պաշտոնյայի տված մեկ ժամից անցել է 144 ժամ․ Զոհրաբյանը՝ 6 գերիների վերաբերյալ
copy image url

Գենշտաբի պաշտոնյայի տված մեկ ժամից անցել է 144 ժամ․ Զոհրաբյանը՝ 6 գերիների վերաբերյալ

Խոսք 3 տարի առաջ - 12:08 04-06-2021

ՀՀ ԱԺ այսօրվա նիստում մտքերի փոխանակման փուլում Նարիա Զոհրաբյանը տեղեկացրեց, որ հունիսի 1-ին Բաքվի ծանր հնացագործությունների դատարանն ավարտել է 14 հայ ռազմագերիների դեմ հարուցված մեղադրանքի նախաքննությունը և նրանց համարել դիվերսանտներ և ահաբեկիչներ։

«Ուզում եմ հիշեցնել, որ 6 օր առաջ Գենշտաբի պատասխանատուն հայտարարեց, որ Ադրբեջանին տալիս ենք մեկ ժամ ժամանակ ընդամենը վերջերս մեր գերեվարված տղաներին վերադարձնելու համար։ Հիշեցնեմ, որ Գենշտաբի պաշտոնյայի տված մեկ ժամից անցել է 144 ժամ, և մեր տղաները շարունակում են մնալ գերեվարված»,- ասաց Ն․ Զոհրաբյանը։

Պատգամավորը հավելեց նաև, որ Մոսկվայում գերեվարված անձանց հարցի շուրջ բանակցությունների մեկնած պատվիրակությունն, ըստ էության, վերադարձել է ձեռնունայն և ընդամենը տարածել է «լղոզած» հայտարարություն՝ քննարկումների և բանակցությունների շարունակական լինելու մասին։

Ամենից շատ դիտված