Խորագիր 9 ամիս առաջ - 21:00 15-11-2025

Խորագիր. Բարոյական ու իրավական անկումներ, վարչապետի հերթական ստերը, ռևանշ լինելու է

Գևորգ Էմին-Տերյան

Գլխավոր խմբագիր

Oragir.News-ը ներկայացնում է «Խորագիր» հաղորդաշարը, որի ընթացքում ամփոփում ենք անցնող շաբաթը՝ անդրադառնալով ու վերլուծելով կարևոր իրադարձությունները։

Տաղավարում են Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը և ռեժիսոր, «ՀայաՔվե» ազգային-քաղաքացիական միավորման անդամ Հովհաննես Իշխանյանը։

Քննարկվել են շաբաթվա կարևորագույն իրադարձությունները, մասնավորապես՝ դիմակավորված ԱԱԾ-ականների կողմից բլոգերներ Վազգեն Սաղաթելյանի և Նարեկ Սամսոնյանի ձերբակալությանը, չնայած նրանց խոսույթի անթույլատրելիությանը ուժայինների գործողությունների անհամաչափությունները, Antifake.am-ի տեխնիկան առգրավվելու անթույլատրելիության, այս ամենի հետևանքով առաջացող բարոյական ու իրավական անկումները, Նիկոլ Փաշինյանի հերթական ստերը և դրանց հետևած արձագանքները։ Խոսել ենք հայկական ռևանշի մասին՝ համոզմունք հայտնելով, որ այն անպայման լինելու է և արդարությունը վերականգնվելու է։

Անդրադարձ է կատարվել նաև ուշագրավ մի շարք այլ հարցերի։

Մանրամասները՝ տեսանյութում․ Գևորգ Էմին-Տերյան