Ներքին Խորագիր 42 րոպե առաջ - 20:00 12-09-2026

Խորագիր. Ապօրինություն ԵՊՀ-ում, ձախողված կրթություն, աճող ճնշումներ, «ուժեղ սխալ»

Գևորգ Էմին-Տերյան

Գլխավոր խմբագիր

Oragir.News-ի «Խորագիր» հաղորդաշարի տաղավարում հյուրընկալել ենք քաղաքագետ, «ՀայաՔվե» միավորման վարչության անդամ Մենուա Սողոմոնյանին։

Նրա հետ ամփոփել ենք շաբաթվա կարևոր իրադարձությունները, ԵՊՀ ռեկտորի անօրինական ընտրությունը։

Քննարկել ենք, թե ինչի կարող է հանգեցնել անազատ համալսարանը, ինչպես են այդ ճնշումները տեղի ունենում համալսարանում։

Անդրադարձել ենք կրթության ցածր որակին և թե ինչպես է, ութ տարի իշխանության լինելով, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 15-ամյա աշակերտների կրթության ցածր որակի մեղքը հանճարեղաբար բարդում Լիսկայի և Ծառուկյանի վրա։ Անդրադարձել ենք ընդդիմության նկատմամբ իրականացվող բռնաճնշումներին, կրթության ոլորտում մարդու իրավունքների խախտումներին և ոլորտում առկա այլ խնդիրներին։

Հաղորդման ընթացքում քննարկել ենք նաև «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանի այցը Տիգրանաշեն։

Անդրադարձել ենք նաև մի շարք այլ թեմաների:

Մանրամասները՝ տեսանյութում: Գևորգ Էմին-Տերյան

Ձեզ գուցե հետաքրքրի