Ներքին 4 տարի առաջ - 19:38 28-06-2022

Կրթություն չունենալն ավելի ձեռնտու է, քան գիտնական լինելը. ինչու պարեկները չունեն բարձրագույն կրթություն

ՀՀ-ում կան աշխատանքներ, որոնց համար փաստորեն պետք չէ ստանալ բարձրագույն կրթություն։ Այդպիսի աշխատանք է, օրինակ, պարեկի աշխատանքը, որի համար կրթություն, ըստ էության, հարկավոր չէ։ Կան պարեկներ, ովքեր նույնիսկ արձանագրություն չեն կարողանում կազմել, ու վթարների դեպքում նմանվում են «դպրոցում վատ սովորող երեխայի»՝ արտագրում են։

Կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր․ «Ես հիմա ուզում եմ այս ամբիոնից տեղեկացնել, որ Պարեկային ոստիկանություն ծառայության անցնելու համար նախկինում Ոստիկանությունում աշխատած լինելը պարտադիր չէ, ավելացնեմ, որ պարտադիր չէ նաև բարձրագույն կրթություն ունենալը, թեև ամենևին չեն թերագնահատում կրթական հատվածը։ Ցանկացած ոք, ով ունի միջնակարգ կրթություն, կարող է այդ հավակնությունը ցուցաբերել։ Մարդիկ ընդունվում են, դասընթացներ են անցնում, որակավորման քննություն են հանձնում և դրանից հետ անցնում են աշխատանքի»։

Ըստ այդմ՝ Կառավարության՝ 2021 թվականի ապրիլի 1-ի որոշմամբ՝ պարեկային դասակների նոր ընդունվող, մինչև 5 տարի աշխատանքային կամ զինծառայության ստաժով շարքային կրտսեր տեսուչների աշխատավարձը ներկայիս մոտ 190 հազար դրամից դարձավ 320 հազար դրամ։ Ոստիկանության լեյտենանտի կոչումով, 2-5 տարվա զինծառայության ստաժով պարեկի ամսական աշխատավարձը դարձավ ամսական մոտ 400 հազար դրամ՝ ներկայիս մոտ 200 հազար դրամի փոխարեն։

Դրանով իսկ իշխանությունն այն կարծիքին է, որ պարեկների համար կրթություն պարտադիր չէ, նրանց կրթություն հարկավոր է այնքան, ինչքան սովորական քաղաքացիներին՝ առանց բացառության։ Օրինակ՝ խախտումներ են տեղի ունենում, ըստ որոնց՝ պարեկից պահանջվում է իմանալ մինիմալ օրենք, ու նա չգիտի՝ ինչ պետք է անի։ Իհարկե, չունենալով ոչ միայն համապատասխան, այլև առհասարակ բարձրագույն կրթություն՝ Ոստիկանության պետական ծառայությունն այդ մարդկանց հնարավորություն է տալիս մասնակցել և իրականացնում է պարեկային ծառայության դասընթաց, սակայն դա բավարար հիմք չի տալիս օրենքի վերաբերյալ մինիմալ գիտելիքներ ստանալու, այն էլ՝ հինգ ամսում։

Եթե այլ երկրներում պահանջվում է պարեկ լինելու համար բարձրագույն կրթություն, ապա ՀՀ-ում ինչու չի կարելի ունենալ բարձրագույն կրթություն։ Կա այնպիսի տեսակետ, որ պարեկները հետաքննություն չեն անում, ինչպես Ոստիկանության ծառայության մի շարք ստորաբաժանումներ, նրանք պարզապես հասարակական կարգն են պահպանում, իրավաբանական բազային գիտելիքներ, իհարկե, նրանց հարկավոր չէ, և շատերի կողմից մեկնաբանվում է այնպես, որ այն աշխատանքը, որը կատարում են պարեկները, իրավաբանության, օրենքերի հետ կապ չունի։ Բայց երբ հաջորդ փուլն է գալիս հետաքննություն կամ քննություն իրականացնելու համար, բնականաբար այդ դեպքում որևէ բան չեն կարողանում անել։ Օրենքի իմացություն պետք է, բայց այնքանով, որքանով յուրաքանչյուր քաղաքացի ունի․ վստահաբար՝ ո՛չ։

Խորը իրավաբանական գիտելիքներ, պարզ է, որ նրանցից չի պահանջվում, բայց գոնե պետք է որոշակի դասընթացներ, թրեյնինգներ անցած լինեն, որոշակի հմտություններ իմանան։ Իսկ արդյո՞ք դա բավարար է։

Oragir.news-ի հետ զրույցում իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանն ասաց, որ ցավոց, մենք չունենք կրթական այնպիսի համակարգ, որ անգամ բարձրագույն կրթություն ունեցողն իսկապես որակյալ կրթություն ստանա.

«Պետական կառույցների այլ աշխատակիցների հետ եմ առնչվել, որոնք ունեին բարձրագույն կրթություն, սակայն նրանց գրագիտության մակարդակը չնչին էր, այդ թվում՝ նաև իրավական ոլորտում։ Խնդիրներն այդուհանդերձ կարելի է լուծել շարունակական կրթության եղանակով, և եթե իսկապես ֆորմալ կրթության որակը լավ կազմակերպվի, այդ խնդիրն իսկապես կարող է լուծվել։Այդ մարդիկ իրավաբանական գործունեություն չեն իրականացնում։

«Այստեղ խնդիրը ոչ թե բարձրագույն կրթություն չունենալու հարցն է, այլ կոնկրետ մասնագիտական, այսինքն՝ եթե նրանք ունենային բարձրագույն կրթություն, նույն խնդիրը կարող էր առաջանալ, այսինքն՝ այստեղ խնդիրը ոչ թե բարձրագույն կրթություն ունենալու կամ չունենալու հարցն է , այլ կոնկրետ մասնագիտական շարունակական կրթությունն է, որը պետք է ապահովվեր և պետք է անընդհատ ապահովի։ Իսկ հինգամսյա նախնական կրթությունը, որը ստանում են, եթե օգտագործվի արդյունավետ ձևով, այդ խնդիրը կարող է լուծվել։ Անկեղծ ասած՝ ես անգամ տեղյակ էլ չեմ, թե ինչ ծրագրով ու մեթոդաբանությամբ են դասավանդվում, ովքեր են այդ մարդկանց դասավանդում, ինչ մեթոդաբանությամբ է դասավանդվում։ Ունենալով պարեկների հետ շփման պրակտիկա՝ անկեղծ ասած՝ այդ շփումները չեն ունեցել այնպիսի բովանդակություն, որ հնարավոր լինել ստուգել մարդկանց կոնկրետ իրավական գիտելիքների առկայությունը կամ բացակայությունը։ Նախկինում բարձրագույն կրթության պահանջ կար, իհարկե, ոչ այնքան բարձրագույն կրթության պահանջ, որքան շարունակական մասնագիտական կրթության։ Ես ինձ կարող եմ մի փոքր դրա մասնագետը համարել, քանի որ 2,5 տարի ղեկավարել եմ Արդարադատության ակադեմիան ու պատկերացնում եմ այդ գործի թե՛ բարդությունը ու թե՛ խնդիրները լուծելու հնարավորությունը։ Ես չգիտեմ՝ այդ մարդկանց ովքեր են դասավանդում, ինչ ծրագրով են դասավանդում, արդյոք մեթոդաբանությունը, որը կիրառվել է, եղել է արդյունավետ մեթոդաբանություն՝ գիտելիքների ստուգման եղանակներով։ Օրինակ՝ ԱՄՆ-ում՝ ոստիկան դառնալու համար ամենևին բարձրագույն կրթություն չի պահանջվում, իսկ թե ինչ մակարդակի ոստիկան է ուզում դառնալ, դա արդեն կապված է բարձրագույն կրթությունից, իրենց մոտ դա շատ բարձր վճարվող աշխատանք չի համարվում։ Իհարկե, կլինեն էլի երկրներ, որտեղ բարձրագույն կրթությունը պարտադիր չէ։ Խնդիրն ավելի շատ կրթության որակն է և ֆորմալ պահանջը, որ մարդիկ պետք է ունենան բարձրագույն կրթություն»։

Ի վերջո կարելի է գալ այն եզրահանգման, որ բացի նրանից, որ բարձրագույն կրթության որակը ՀՀ-ում գնահատվում է ոչ այնքան բավարար, մի բան էլ՝ իշխանությունն այս քայլով խրախուսում է չունենալ բարձրագույն կրթություն, կամ գոնե սա նշանակում է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ընտրել է այս տարբերակը, որ իր համար ոստիկանները լինեն հենարան ցանկացած իրավիճակում՝ թե՛ ընտությունների, թե՛ցույցերի ժամանակ։ Դա է վկայում այն, որ օրինակ՝ պարեկի աշխատավարձը հասնում է մինչև 400 հազար դրամ, իսկ օրինակ բարձրագույն կրթությամբ գիտաշխատողի ամսական միջին աշխատավարձը կազմում է 90 հազար 400 դրամ: Դատեք ինքներդ»։

Ամենից շատ դիտված

17:58 Ի՞նչ հիմքով է ՔԿ-ն ակնարկում, թե Էմմա Ծառուկյանը դավաճանել է ամուսնուն
09:00 Փաշինյանի հանդեպ հավատը հրաշքներ է գործում. Մանվել Փարամազյանի քրեական գործերը ի չի՞ք դարձան
18:56 Էկրաններից հեռու, բայց սիրով լի. Անի Քոչարյանը ամուսնու հետ ջերմ հրապարակում է արել
22:45 Բերման են ենթարկվել «Նարդոսցի Սերգուլիկը», «Փումփուլիկը», «Սնայպերչիկը», «Բեթմենը», «Խուճուճիկը», «Խուտուտիկը», «Այֆոնչիկը»
22:08 Իրանի առաջնորդ Սեյեդ Մոջթաբա Խամենեին ուղերձ է հղել հարևան երկրներին
14:02 «Խեղճ» Տիգրան Արզաքանցյանը․ նա հայտարարագրել է 0 դրամական միջոց և 0 դրամի եկամուտ
20:14 Իմ մինուճար, իմ կյանքի ամենամեծ սեր. Սուրեն Փահլևանյանի և Յանա Դանիելյանի դուստրը նշում է ծննդյան տարեդարձը
23:14 ԱՄՆ-ն Իրանի հետ «զուսպ է գործում»․ Թրամփ
19:51 Ծնվել է դերասան Կարո Հովհաննիսյանի և Սիրանուշ Երիկյանի առաջնեկը
23:04 Պորտուգալիայում ձերբակալել են անտառային հրդեհների հրկիզման մեջ կասկածյալին